Իշխանության ղեկին են գտնվում մարդիկ, որոնք 1937 թվականի ոգով են ապրում. իրավապաշտպան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանում օգոստոսին ներկայացվեց «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը  նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին։ Վերջիններիս թվում են նաև ամենայն հայոց բանաստեղծի երեք որդիները: Ցուցադրությունը, սակայն,  որը նախատեսված էր ներկայացնել մինչև ուշ աշուն, փակվել է։

Factor.am-ի հարցին, թե ով է կարգադրել, որպեսզի ցուցադրությունը հանվի, տիկին Թուխիկյանը պատասխանեց՝ իր գործատուն՝ Մշակույթի նախարարությունը: «Զրպարտության հետևանքով ստիպված եղանք հավաքել ցուցադրությունը։ Որոշ մարդիկ դիմել են որոշակի կառույցների և, ենթադրում եմ, որպեսզի գործը գլուխ գա, դիմել են շանտաժի»,- ասաց նա։

Factor.am-ը թեմայի շուրջ զրուցել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ: «Ինձ շատ ուրախացրեց, այն,  որ նման ցուցահանդես է կազմակերպվել, կատակով կարելի էր մտածել, որ  այն ինչ-որ մեկի դուրը կարող էր չգալ, բայց լրջորեն մտածել, որ վերին օղակներում  կարող են նման ցուցահանդես փակել, 21-րդ դարի մեր օրերում աներևակայելի էր։ Նույնիսկ ընկերներիցս մեկն ասաց՝  պատկերացնո՞ւմ եք ինչ լավ կանեն, որ փակեն․ միանգամից իրենց դեմքը ցույց կտան, ես ասացի, որ դա հնարավոր չէ, որովհետև մենք բոլորովին ուրիշ ժամանակներում ենք ապրում: Փաստորեն, փակեցին»,- նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ մենք խորհրդային շրջանի բարքերի կրողն ենք, այդ է պատճառը, որ մեր երկրում նման իրադարձություններ են տեղի ունենում. «Մենք խորհրդային  բեռով եկել ենք 21-րդ դար։ Իշխանության ղեկին են գտնվում մարդիկ, որոնք 1937 թվականի ոգով են  ապրում, այդ ոգով դաստիարակվել են, այդ  միտքը, ապրելակերպը ներդրել են մեր իրականություն: Եվ զարմանալի չէ, որ մեր հասարակության  քիչ մասը գիտի, որ Երևանում եղել է նման ցուցահանդես ու փակվել է, այնքան  ոչ նշանակալի է դա, որ մարդիկ չգիտեն ո՛չ բացման, ո՛չ փակման մասին»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Աննա Բաբաջանյան