ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Կիպրոսի ջրերում Թուրքիայի գործողություններով

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Եվրամիության (ԵՄ) 28 երկրներ «ափսոսանք են հայտնել, որ Թուրքիան դեռ չի պատասխանել ԵՄ-ի  բազմաթիվ կոչերին՝ Կիպրոսի ջրերեում նավթի և գազի հորատման աշխատանքները դադարեցնելու մասին. գրում է ermenihaber.-ը:

Այդ մասին ասվում է Բրյուսելում կայացած Եվրամիության երկրների ղեկավարների գագաթնաժողովի ավարտից հետո հրապարակված հռչակագրում, որտեղ  Թուրքիայի գործողությունները  համարվել են  անօրինական։

Նշվել է, որ ԵՄ-ի երկրները կշարունակեն ուշադիր հետևել տեղի ունեցող գործընթացին, որի շրջանակներում կաջակցեն Կիպրոսի Հանրապետությանը։ Պահանջվել է, որ Թուրքիան հարգանք ցուցաբերի Կիպրոսի ինքնիշխանության նկատմամբ։

Ժողովի շրջանակներում Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիայի գործողությունների վերաբերյալ բավական կոշտ է արտահայտվել։

«Թուրքիան թանկ կվճարի, եթե չհրաժարվի իր արգրեսիվ դիրքորոշումից Միջերկրական ծովի արևելյան  հատվածում»,- ասել է Ցիպրասը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան Միջերկրական ծովում՝ Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետության ափերին, սկսել էր նավթի և գազի հորատման աշխատանքներ, ինչը հարուցել էր Կիպրոսի, Հունաստանի իշխանությունների դիրքորոշումը։