Օջալանը Թուրքիայի քրդամետ կուսակցությանը կոչ է արել չեզոքություն պահպանել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Պաշտոնական Անկարայի կողմից ահաբեկչական կառույց համարվող  «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ, ցմահ ազատազրկված Աբդուլլահ Օջալանը Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP) կոչ է արել չեզոքություն պահպանել հունիսի 23-ին Թուրքիայում կայանալիք Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Օջալանն իր ուղերձը փոխանցել է Ալի Քեմալ Օզջան անվամբ մտավորականին, որն էլ այն ներկայացրել է լրագրողներին:

Ըստ Օջալանի՝ քրդամետ կուսակցությունը չպետք է մասնակից դառնա Ստամբուլի քաղաքապետի նախընտրական գործընթացին։

Թուրքական աղբյուրը նշում է, որ Օջալանի կոչը հակասում է Թուրքիայում կալանավորված HDP-ի համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի դիրքորոշմանը, ով Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին իր աջակցությունը հայտնեց ընդդիմադիր կուսակցության թեկնածուին՝ Էքրեմ Իմամօղլուին։

Ուշագրավ է, որ Օջալանի կոչին արձագանքել է HDP-ի ներկայիս համանախագահներից Սեզայի Թեմելը։ Վերջինս ասել է, որ Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում իրենց կուսակցությունը չի փոխի ռազմավարությունը և կշարունակի աջակցել Իմամօղլուին։