Ջայլամի կերպարը վիրավորում է թե՛ վրացիներին, թե՛ ռուսներին. Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական պատվիրակությունը չպետք է լքեր նիստերի դահլիճը, պետք է մնար և իր ուղերձը հղեր կողմերին: Այս մասին  Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած դեպքերին:

«Դեռ չենք կարողացել ճշտել նիստի ընթացքում ենք դուրս եկել, թե՞ նիստից հետո, դա շատ էական է: Կարծում եմ՝ պետք է մնայինք նիստին և մասնակցեինք, ոչ թե դուրս գայինք ու ազդարարեինք, որ չենք ուզում մասնակցել այդ բախմանը, փոխարենը պետք է փորձեինք եղբորն ու բարեկամին պատգամ հղել: Մենք որպես քրիստոնյա երկիր պետք է ուղերձով հանդես գայինք և մեր զորակցությունը հայտնեինք, դա գուցե կանխեր զարգացումների հետագա ընթացքը»,- շարունակեց Բաբաջանյանը՝ նշելով, որ ջայլամի քաղաքականությունը վիրավորական է թե ռուսական, թե վրացական կողմի համար:

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանում երեկ պետք է տեղի ունենար Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որին մասնակցում էր նաև հայաստանյան պատվիրակությունը, ավարտվել է աղմկահարույց միջադեպով: Ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ այն նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել է Վրաստանի խորհրդարանի ղեկավարի աթոռը:

«Մեր պատվիրակությունն ամբողջական կազմով լքեց նիստերի դահլիճը: Իրավիճակը ոչ այնքան նորմալ էր և հաշվի առնելով, որ մի կողմից դաշնակից է, մյուս կողմից եղբայրական ժողովուրդ, մենք երկու քարի արանքում էինք, ուստի որոշեցինք լքել միջոցառումը»,- միջադեպից հետո հայտարարել էր ՀՀ պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: