Թբիլիսիում ցույցերը ցրելու հետևանքով ավելի քան 50 մարդ է տուժել. Սալոմե Զուրաբիշվիլին իրավիճակի համար Մոսկվային է մեղադրում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Բոլորը

Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բախումների հետևանքով, նախնական տվյալներով, առնվազն 52 մարդ է տուժել, այդ թվում՝ 38 ոստիկան: Ակցիայի մասնակիցներից բացի՝ վիրավորվել է 12 լրագրող, օպերատոր և լուսանկարիչ:

Վրաստանի մայրաքաղաքում, հիշեցնենք, լարված իրավիճակ է ստեղծվել հինգշաբթի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո: Թբիլիսիում անցկացվել է Ուղղափառության միջխորհրդարանական ասամբլեայի Գլխավոր նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով, ի դեպ, Վրաստանում է նաև հայկական խորհրդարանական պատվիրակությունը: Ռուսական պատվիրակության ղեկավար Սերգեյ Գավրիլովը նստաշրջանը բացել է՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին նստած: Սա առաջացրել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» ներկայացուցիչների դժգոհությունը:

Ընդդիմադիր պատգամավորները, ի նշան բողոքի, դուրս են եկել դահլիճից, նիստն ընդհատվել է: Դրանից հետո խորհրդարան են ներխուժել մի շարք ակտիվիստներ: Գավրիլովի պնդմամբ՝ նրանք ջուր են լցրել իր վրա և փորձել խլել փաստաթղթերը: Ակցիայի մասնակիցները նաև պահանջել են, որպեսզի ռուսական պատվիրակությունն անհապաղ հեռանա Վրաստանից:

Սերգեյ Գավրիլովը պարզաբանել է, թե ինչպես է հայտնվել Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին: «Ասամբլեայի բացման ժամանակ մենք շնորհակալություն հայտնեցինք Վրաստանին՝ հյուրասիրության և միջոցառման լավ կազմակերպման համար: Հունիսի 20-ին մեզ հրավիրեցին խորհրդարանի շենք: Վրացական կողմն առաջարկեց զբաղեցնել խորհրդարանի խոսնակի տեղը: Տանտերերն ուր հրավիրում են, այնտեղ էլ զբաղեցնում եմ տեղը»,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է ռուս պատգամավորը:

Խորհրդարանի շենքի մոտ՝ Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում, բազմահազարանոց ակցիա է մեկնարկել, որի մասնակիցները փորձել են գրոհով վերցնել խորհրդարանի շենքը: Անկարգություններ են գրանցվել նաև քաղաքի այլ հատվածներում, այդ թվում՝ մետրոյի կայարաններից մեկում: Վրացական «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ ակցիայի մի քանի մասնակիցներ ներխուժել են Ռուսթավելի պողոտայում գտնվող իշխող «Վրացական երազանքի» գրասենյակ, այրել կուսակցության դրոշը:

Ցույցը ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ և ռետինե փամփուշտներ են կիրառել: Ոստիկանությունը նաև շուրջ 200 քաղաքացու է բերման: Նրանց մի մասն արդեն ազատ է արձակվել, մի քանիսն էլ վարչական պատասխանատվության է ենթարկվել՝ 12-օրյա ազատազրկման՝ ոստիկանների հրահանգներին չենթարկվելու համար:

Վրացական ընդդիմությունը պահանջել է խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեի և ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականը՝ նրանց մեղադրելով միջադեպի համար: Մինչ այդ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիի ակցիաների ֆոնին հայտարարել, որ Ռուսաստանը շահագրգռված է Վրաստանում ներքին դիմակայություն ապահովելու հարցում,- գրում է ՌԻԱ Նովոստին:

 

«Ռուսաստանն օկուպանտ է և մեր թշնամին: Նրա կողմից ղեկավարվող հինգերորդ շարասյունը, հնարավոր է, այսօր ավելի վտանգավոր կարող է լինել, քան բացահայտ ագրեսիան: Կցանկանայի ևս մեկ անգամ ասել, որ երկրի ու հանրության ճեղքումն ու ներքին դիմակայությունը ոչ ոքի ձեռնտու չէ՝ Ռուսաստանից բացի, և այսօր դա նրա ամենափորձված զենքն է»,- Facebook-ում գրել է Զուրաբիշվիլին: Ի դեպ՝ Բելառուսում գտնվող Վրաստանի նախագահն ընդհատել է այցը և պատրաստվում է հայրենիք վերադառնալ:

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Թբիլիսիում տեղի ունեցածին: «Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որի նիստի անցկացումը Թբիլիսիում ծրագրված էր երկար ժամանակ առաջ, ընդդիմության ռադիկալ մասն օգտագործեց այն բանի համար, որպեսզի անկարգություններ առաջացնի փողոցում»,- հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը: Նրա խոսքով՝ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս «վրացի քաղաքական գործիչների ռադիկալ մասի էմոցիոնալ վերաբերմունքը, որն ամեն ինչ անում է, որպեսզի խանգարի Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունների կարգավորմանը»: