Կուզեի՝ պարոն Բաղդասարյանը հիմքեր հրապարակեր, ոչ թե բամբասեր. Մանե Թանդիլյանի պատասխանը՝ Վահրամ Բաղդասարյանին

Լուրեր

12.11.2026 | 15:59
Վենսը դիտարկում է Իրանի ԱԽ քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ ուղիղ հանդիպման հնարավորությունը․ WSJ
12.11.2026 | 15:51
Սրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարին
12.11.2026 | 15:43
Ուիթկոֆն ու Քուշները ժամանել են Կրեմլ՝ Պուտինի հետ հանդիպման
12.11.2026 | 15:33
Ասողը գլուխը պատին է տվել, կեղծիք է. Տարոն Չախոյանը` հայհոյելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 15:32
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով հաջորդ դատական նիստը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 15:28
«Մանչեսթեր Յունայթեդը» կապ է հաստատել ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ
12.11.2026 | 15:23
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
12.11.2026 | 15:19
Զելենսկին հայտարարել է Starshield-ի աշխատանքում նոր խափանումների մասին
12.11.2026 | 15:10
«Հաղթանակ» կամրջով երթևեկությունը ժամանակավոր կդադարեցվի // ԵՄ-ն նոր պատժամիջոցներ կսահմանի ՌԴ-ի դեմ․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 15:02
Մենք ծանոթ էինք Արմեն Գրիգորյանի դիրքորոշմանը. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:55
ԱԺ-ում հիշեցին երեխաների նկատմամբ սեռական բռնության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:48
Հիմա անհրաժեշտ է վերանորոգել մեր երկրների միջև երկաթուղին և բացել սահմանները. Փաշինյանը՝ թուրք լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողներն ավելի խիստ քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարում է՝ դաշինքի համար նորություն չէ, որ խորհրդարանական ուժերը չեն աջակցելու ԵՏՄ-ից դուրս գալու իրենց նախաձեռնությանը:

«Միամտություն է կարծել, թե մենք չէինք հասկանում, որ Հանրապետականը, «Ծառուկյան» դաշինքը և մի շարք այլ ուժեր, որոնք ներկայացված չեն Ազգային ժողովում, դեմ են լինելու: Սա մեզ համար ոչ անակնկալ է, ոչ էլ նորություն»,- Factor.am-ի հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր դաշինքի պատգամավորը` ընդգծելով, որ այդուհանդերձ, հարցը բարձրաձայնելը և հանրությանն իրենց փաստարկները ներկայացնելը կարևոր է:

«Միևնույն ժամանակ մենք ուզում ենք շեշտադրել, որ Եվրամիության հետ ասոցացման պայմանագիրը և դրանից հրաժարումը բավականաչափ հանրային քննարկման չարժանացան: Ըստ էության, հանրությունը չհասկացավ՝ մենք ինչից ենք հրաժարվել ԵՏՄ մտելու համար»,- շարունակեց պատգամավորը:

Ինչ վերաբերում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, որ նախագիծը բովանդակային առումով թույլ է, «Ելք»-ը որոշակի պայմանավորվածություն ունի և դրա համար է նման նախաձեռնությամբ հանդես գալիս, Թանդիլյանն արձագանքեց. «Ես կուզեի, որ պարոն Բաղդասարյանը հիմքեր և փաստեր հրապարակեր, այլ ոչ թե բամբասեր: Ես համոզված եմ, որ սա իր եզրակացությունն է, քանի որ անպատասխանատու հայտարարություններ անելը շատ տարածված է, պարոն Բաղդասարյանը օգտվում է այդ հնարավորությունից»:

Ավելի վաղ, Factor.am-ի հետ զրույցում խորհրդարանական մեծամասնության ղեկավարն ընդգծել էր` երբ նախագիծը պաշտոնապես դրվի շրջանառության մեջ, իրենք ներկայացված բոլոր փաստարկներին կպատասխանեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան