Արդարադատության նախարարը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ. ՀՀ ԱՆ հայտարարությունը

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ նախարար Բադասյանը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր չէ և ներկայում որևէ առնչություն չունի այդ ընկերության հետ. 2018 թվականի մայիսին Ռուստամ Բադասյանի բաժնեմասն արդեն իսկ վաճառված է եղել: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ««Ժամանակ» օրաթերթը հունիսի 20-ի համարում, անդրադառնալով արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանին, նշել է, որ նախարարը «Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար Արամ Օրբելյանի «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական ընկերության բաժնետեր է»: Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ նախարար Բադասյանը նշված ընկերության բաժնետեր չէ և ներկայում որևէ առնչություն չունի այդ ընկերության հետ. 2018 թվականի մայիսին Ռուստամ Բադասյանի բաժնեմասն արդեն իսկ վաճառված է եղել:

Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարության համագործակցությանը «Կոնցեռն դիալոգ»-ի հետ, տեղեկացնենք, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 3-րդ կետի համաձայն՝ Արդարադատության նախարարությունը ապահովում է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումները կատարվում են` տվյալ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով, եթե տվյալ գնման ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը:

Համապատասխանաբար, Արդարադատության նախարարի կողմից կայացված հրամանով հաստատվում է կոնկրետ գործով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման կարգ, որով կարգավորվում են մրցութային եղանակով փաստաբանական և իրավաբանական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերության ընտրության գործընթացի կազմակերպման, դրա արդյունքներն ամփոփելու և նախընտրելի թեկնածուի հետ գնման պայմանագիր կնքելու հետ կապված հարաբերությունները:

Այդ կարգի համաձայն ձևավորվում է համապատասխան հանձնաժողով, որն իրականացնում է իրավաբանական ծառայություններ մատուցող միջազգային ընկերության ընտրություն:

2018-2019 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված գործերով որպես ներկայացուցիչ ընտրվել են միջազգային ընկերություններ:

Այդ գործերից միայն մեկով է «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը հանդիսանում տեղական ենթախորհրդատու: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ է հանդիսանում միջազգային ընկերությունը, իսկ տեղական ենթախորհրդատուները ներկայացվում են վերջիններիս առաջարկով:

Այսպես, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Կորսան կորվիամ կոնստրուկցիոն» ընկերության միջև կնքված թիվ T1-T2-CW-01 պայմանագրի առնչությամբ ծագած վեճերով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փաստաբանական և իրավաբանական ծառայություններ մատուցելու համար ընտրվել է «Lalive» միջազգային ընկերությունը, որը որպես տեղական ենթախորհրդատու է առաջադրել «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակին»,- ասվում է հաղորդագրության մեջ: