Ռուսաստանի կողմից կա Քոչարյանին չկալանավորելու միջամտություն՝ Վերին Լարսի անցակետի փակումը. Արա Պապյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ

– Պարո՛ն Պապյան, այսօր Վաշինգտոնում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։ Ի՞նչ ակնկալիքներ կան այդ հանդիպումից:

– Առանձնապես մեծ ակնկալիքներ չունեմ, որովհետև ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը շարունակում է պահպանել իր կոշտ դիրքորոշումը, որ ինքը որևէ զիջման պատրաստ չէ։ Այդուհանդերձ, գտնում եմ, որ նման հանդիպումները պետք են՝ գոնե պահելու այն հույսը, որ բանակցությունների, խաղաղ ճանապարհով ընդհանուր հայտարարի գալու հույսը դեռ կորած չէ։

– Սպասվում էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մարտին Վիեննայում կայացած հանդիպումից կարճ ժամանակ անց նորից կհանդիպեն։ Ինչո՞ւ է ուշանում այդ հանդիպումը։

– Թերևս նրանով է պայմանավորված, որ նախարարները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Եթե պիտի հանդիպեն Ն.Փաշինյանն ու Ի.Ալիևը, հանդիպումից հետո գոնե պիտի կարողանան մի հուսադրող բան ասել։ Դուրս գալ և ասել, թե որևէ հարցի շուրջ չկարողացանք համաձայնության գալ, անընդունելի է երկու հասարակությունների համար:

– Այս փուլում հայկական կողմի հիմնական խնդիրն Արցախը բանակցային սեղան վերադարձնելն է։ Եթե Ադրբեջանը չի ցանկանում որևէ զիջման գնալ, ապա կարո՞ղ ենք ասել, որ բանակցությունները մտել են փակուղի։

– Միայն դա չէ պատճառը։ Նկատենք, թե Ադրբեջանը որքան է կոշտացրել հռետորաբանությունը, հիշեցնեմ, որ նրանց արտգործնախարարությունը հայտարարեց, թե բուն բանակցությունները կսկսվեն, եթե տարածքները զիջվեն։ Նաև նկատում ենք, որ զորավարժությունների քանակը, ընդգրկվող զորատեսակներն ու երկրները շատացել են, և դա ցույց է տալիս, որ խնդիրն ուժի կիրառման ճանապարհով լուծելու հավանականությունը մեծացել է։

– ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպերկինը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու պատճառով հրավիրվել էր ՀՀ արտգործնախարարություն՝ մեր երկրի ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։ Այդ հանդիպումը ՀՀ ներքին գործերին միջամտե՞լ է նշանակում։

– Դա գալիս է Ռոբերտ Քոչարյանի՝ մեղադրյալ լինելու հանգամանքից։ Եթե Ռ.Քոչարյանը լիներ անազատության վայրում կամ որևէ կարգավիճակ չունենար, այդ հանդիպումը միջամտություն չէր կարող համարվել, ինչպես նախկին այլ նախագահների հետ հանդիպումները, մինչև իսկ կալանավայրում գտնվող տարբեր անձանց հետ հանդիպելը։

– Իսկ զարգացման ի՞նչ ընթացք եք տեսնում Ռ.Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննության դեպքում։ Այսօր Վերաքննիչ դատարանը նորից քննում է նրան կալանավորելու հարցը։

– Ցավոք՝ այս ամենը շատ երկարեց, դա բերում է հասարակության պառակտման, շատ ավելի կարևոր հարցերից ուշադրության շեղման։ Եթե կալանավորում եղավ, վիճակն ավելի կկայունանա, իսկ եթե չկալանավորվի, մենք առաջիկայում կունենանք ավելի պառակտված հասարակություն՝ Ռ.Քոչարյանի կողմնակիցները կոգևորվեն և ուժ կհավաքեն կամ գործող իշխանությունների նկատմամբ ժողովրդի դժգոհությունն ավելի կմեծանա։ Բազմաթիվ մարդկանցից եմ լսել, որ ժողովուրդն ուզում է ավելի կոշտ կառավարում:

– Այնուամենայիվ, Ձեր կարծիքով, դատարանը կալանավորմա՞ն, թե՞ խափանման միջոցը չփոխելու որոշում կկայացնի։

– Այստեղ կա արտաքին՝ Ռուսաստանի ուժեղ միջամտությունը, որ չկալանավորվի։ Միայն դեսպանի հանդիպումով չէ, որ դա դրսևորվել է, դրսևորվել է նաև այսօր Վերին Լարսի անցակետի փակումով։ Բայց ես հույս ունեմ, որ, այնուամենայնիվ, կկալանավորվի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան