Աշոտ Հովակիմյանը համատեղության կարգով նշանակվել է Չեռնոգորիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Քաղաքականություն
20.06.2019 | 12:15ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահ Արմեն Սարգսյանի հրմանագրով Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Հովակիմյանը, համատեղության կարգով, նշանակվել է Չեռնոգորիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա):