Պետք է լինել բոլորի վարչապետը, իսկ տված խոստումներն էլ պետք է կատարվեն․ Էդմոն Մարուքյանը՝ Կառավարության ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 20:17
«Մեր նպատակը նոր խոստումներ տալը չէ, այլ ստանձնած պարտավորությունները կատարելը»․ Մաթևոսյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 20:00
Եթե ԱԲ-ն որոշի՝ Մարդն ավելորդ է․ Տերմինատորի սցենարը կարո՞ղ է իրականություն դառնալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:47
«Մեզ համար մեծ պատիվ է միանալ Հայաստանին»․ Կոլումբիայի ներկայացուցիչը՝ COP17-ում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:32
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Երևանի համաժողովը հույս է ներշնչում»․ Շոմակեր. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
Բոլորը

Այսօր Ազգային ժողովում քննարկում ենք 2018 թվականի բյուջեի կատարողականը․ սա մի բյուջե է, որին դեմ է քվեարկել նույն ինքը վարչապետը, ուստի այս առումով կարելի է ասել, որ սա էքստաօրդինար քննարկում է, և մենք  ոչ սովորական պայմաններում իրականացված բյուջեի կատարողական ենք քննարկում։

Այս մասին այսօր, Ազգային ժողովում 2018 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը։

«Մինչև նոյեմբեր ամիսը մենք ամեն կերպ աջակցել ենք այս բյուջեի կատարմանը և, հետևաբար, չենք կարող դեմ լինել դրա հաշվետվությանը, բայց մյուս կողմից՝ մենք դեմ ենք քվեարկել դրա ընդունմանը։ Այս ամենով  հանդերձ մենք այժմ չենք կարող չխոսել խնդիրներից, որովհետև դրանց  դեմը պետք է առնենք, որ չկրկնվեն 2019, 2020 և հաջորդ տարիներին»,- ասաց  էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով  Կառավարության առաջ ծառացած խնդիրներին՝ Մարուքյանն առանձնացրեց սխալ տարվող կադրային քաղաքականությունը։

«Մենք քննադատել ենք, քննադատում ենք և եթե այսպես շարունակվի քննադատելու ենք Կառավարության կադրային քաղաքականությունը։ Հաջորդը խնդիրը՝ խոստումներն են, որոնք դրժվել են։ Ասել ենք և շարունակելու ենք պնդել՝ խոստումներ են տրվել թե՛ միասնական ընդդիմության, թե՛ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված  խոստումներ, որոնք պետք է կատարվեն։ Երրորդ խնդիրը՝ մենք կոչ ենք արել ներառական մոտեցումներով հանդես գալ և լինել բոլորի վարչապետը։ Մենք քննադատել ենք հայտնի սև ու սպիտակը, որը, սակայն, Երևանի քաղաքապետն այս վերջերս նորից կրկնեց, իսկ դա նշանակում է, որ դասեր չեն քաղվել։ Այնպես որ, կարող էր ամեն ինչ ավելի լավ լիներ, եթե Կառավարությունը լիներ մի քիչ ավելի լսող և ներառական»,- ասաց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ թեև 2018 թվականի բյուջեի կատարողականը էքստաօրիդինար է, սակայն իրենց խմբակցությունը կողմ է քվեարկելու դրան։

Մանրամասները՝ տեսանյութում։