Հենց հիմա պետք է Ընտրական օրենսգիրքը փոխել, ԱԺ-ն օր առաջ պետք է դրան անդրադառնա. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ընտրական օրենսգրքի ամբողջ փաթեթն արդեն պատրաստ է, և մենք գտնում ենք՝ չպետք է սպասել մինչև հաջորդ ընտրությունները կամ ընտրություններից մեկ տարի առաջ, որպեսզի Ընտրական օրենսգիրք փոխենք: Հենց հիմա պետք է Ընտրական օրենսգիրքը փոխվի, որովհետև ընտրությունները միշտ են տեղի ունենում: Մենք հետամուտ ենք և պահանջատեր, որպեսզի նորընտիր Ազգային ժողովը օր առաջ անդրադառնա Ընտրական օրենսգրքի ընդունմանը»,- «Հայաստանում ժողովրդավարական միջավայրի և ընտրական գործընթացների ներառականության մասնակցային գնահատում» թեմայով քննարկմանը ասաց ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Նշենք, որ ծրագրի շրջանակում ՀՔԱՎ-ի կողմից շուրջ 1100 անձ է վերապատրաստվել և մասնակցել դիտորդական առաքելությանը: Դիտորդների 30%-ն առաջին անգամ է դիտորդություն իրականացրել, 65%-ը եղել է կին և 70% եղել է մինչև 30 տարեկան: Քվեարկության օրը դիտարկվել է 300 տեղամաս և 36 տարածքային ընտրական հանձնաժողով: Դիտարկված 300 տեղամասում հայտնաբերվել է 2000 խախտում, որոնց մեծ մասը լուծվել է անմիջապես։ 45 խնդիր իրավաբանների կողմից ներկայացվել է տարածքային ընտրական հանձնաժողովներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան