Ֆերմերային տնտեսությունների համար վարկերի հասանելիություն, գյուղմթերքի վերամշակման ծրագրերի խթանում. Զարգացման ֆրանսիական գործակալությունը անդրադարձել է ՀՀ-ում իրականացվելիք ծրագրերին

Լուրեր

08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը (ԶՖԳ)։

«ԶՖԳ Արևելյան Եվրոպայի, Կովկասի, Թուրքիայի և Ասիայի տարածաշրջանի տնօրեն Սեսիլ Կուպրին ներկայացրել է գործակալության ընթացիկ ծրագրերը և գործունեությունը։

Պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին երկուստեք կարևորություն ունեցող ծրագրերի իրականացմանն աջակցելու համար։

Հանդիպման ընթացքում Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանի հետ քննարկվել են «Ոռոգվող գյուղատնտեսության զարգացում Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի  ընթացակարգերին, բաղադրիչներին և անհրաժեշտ փոփոխություններին առնչվող հարցեր։ Կողմերը կարևորել են ծրագրի արագ  մեկնարկին միտված գործընթացների կազմակերպումը։

ԶՖԳ ներկայացուցիչներն անդրադարձել են նաև Հայաստանի հետ իրականացվելիք ծրագրերի հիմնական ուղղություններին՝ հողերի խոշորացում, ֆերմերային տնտեսությունների համար վարկերի հասանելիություն, մարզային ազգաբնակչության զբաղվածության ապահովում և դեպի մայրաքաղաք երիտասարդների հոսքի կանխում, գյուղմթերքի վերամշկման ծրագրերի խթանում։

Միաժամանակ, ԶՖԳ ներկայացուցիչները խոսել են գործակալության հետ համագործակցության հնարավորությունների մասին քաղաքներում ջրային համակարգի կառավարման, էներգետիկ արդյունավետության բարձրացման և տարածքային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում:

Նախարար Խաչատրյանն ընդգծել է․ «Ուրախ կլինենք քննարկել ցանկացած նախաձեռնության բովանդակություն՝ ելնելով Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցության օրակարգի գերակայություններից։ Առանց ինստիտուցիոնալ զարգացման և անհրաժեշտ ընթացակարգերի կառավարման բնագավառում երբևէ չենք կարող հասնել մեր նպատակին՝ հանրային ծառայությունների այնպիսի  որակի ապահովմանը, որպեսզի սահմանափակ ռեսուրսներն օգտագործվեն առավելագույն օգուտներով։ Ֆիզիկական ենթակառուցվածքներն ընդամենը միջոց են, և առանց  կառավարման ժամանակից տեխնոլոգիաների որակյալ ծառայությունների ապահովումն անհնար է։ Այս առումով ձեր մոտեցումները ճշգրիտ են առանձին ոլորտային ծրագրերի և ինստիտուցիոնալ ապահովման հարցերի միջև հավասարկշռություն ապահովելու գործում»,- ասվածէ հաղորդագրությունում: