Մեկնարկել է «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և տարածման ծրագիրը

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի պահպանման և տարածման ծրագիրը, որի նպատակն է պահպանել և տարածել հայկական հոգևոր և մշակութային արժեքները, նպաստել դրանց ընկալմանն ու գնահատմանը. տեղեկացնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանից:

«Ծրագիրը մեկնարկել է 2011 թվականին՝ ՀՀ Արագածոտնի մարզում: 2013 թվականից իրականացվում է հանրապետական ձևաչափով՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը:

Ծրագրի համալիր միջոցառումների ցանկում կկազմակերպվեն էպոսասացության մրցույթներ, որոնց մարզային փուլերի հաղթողները կմասնակցեն էպոսասացության մրցույթի եզրափակիչ փուլին: Այն տեղի կունենա 2019 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Օշական համայնքում:

Հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումն ու երիտասարդ սերնդի ժամանակակից հետաքրքրությունները՝ 2017-2018 թթ. իրագործված ծրագրերի շրջանակում ստեղծվել է «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում և հասանելի է Android և IOS համակարգերի համար:
2019 թ. նոր ծրագրով նախատեսվում է կատարելագործել «Սասունցի Դավիթ» բջջային հավելվածը՝ համալրելով «Ինտելեկտուալ խաղեր» բաժնի հարցերի բազան, «Ժամանցային խաղեր» բաժնում ստեղծելով էպոսի թեմայով ևս մեկ խաղ՝ հավելվածը ավելի բազմաբովանդակ դարձնելու համար: Ավելացվելու է նաև հղումների կոճակների քանակը, ինչը զգալի դյուրացնելու է տվյալների որոնումը:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել էպոսի ճանաչողության շրջանակի ընդլայնմանը, կատարողական ավանդույթների կենսունակության ապահովմանը, սերնդեսերունդ փոխանցմանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցված նույնանուն տարրի պահպանությանը»,- ասված է հաղորդագրությունում: