Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթությունն արդյոք Էդմոն Մարուքյանին կաշկանդո՞ւմ է լինել ընդդիմություն․ Լենա Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
Բոլորը

Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր խորհրդարանում ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի թեկնածության քննարկման ժամանակ հիշեցրեց, որ հարցազրույցներից մեկի ժամանակ Էդմոն Մարուքյանը կարծիք է հայտնել, որ Վահե Գրիգորյանը կաշկանդված է կառավարող ուժի հետ մտերիմ հարաբերություններով:

«Ես կուզեի հարց տալ պարոն Մարուքյանին և իր խմբակցության մյուս անդամներին, որոնք կրկնում են այս կարծիքը՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի հետ ծանոթությունը և գործընկերությունը նախորդ խմբակցության շրջանակում ինչ-որ կերպ իրենց կաշկանդո՞ւմ է լինել ընդդիմություն»,- ասաց Նազարյանը՝ նշելով, որ իրենց հարաբերությունները Վահե Գրիգորյանի հետ ոչ թե անձնական մտերմություն են, այլ իրավական պետության կերտման շուրջ գործընկերություն:

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից հնչեցված գնահատականներին՝ Վահե Գրիգորյանի կողմից նախագահ Արմեն Սարգսյանի ընտրության գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ գովելի է այն, որ Վահե Գրիգորյանը չի հրաժարվում նախկինում արած իր հայտարարություններից։

«Այս հանգամանքն է՛լ ավելի է ամրապնդում իմ վստահությունը Վահե Գրիգորյանի նկատմամբ՝ որպես պրոֆեսիոնալ և հետևողական իրավաբանի»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։