Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի–Դրագոնիի գլխավորած պատվիրակությանը:

«Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև սերտ համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում՝ ժողովրդավարության զարգացման Հայաստանի օրակարգն առաջ մղելու գործում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ օրակարգում ներկայումս առաջնային նշանակություն ունեն դատաիրավական ոլորտում բարեփոխումները: Կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ դրանք կյանքի կոչելու գործում օժանդակություն ցուցաբերելու գործնական քայլերի, այդ թվում՝ ԵԽ բարձրաստիճան առաքելության անդամների Հայաստան այցելելու համար:

Գաբրիելա Բատաինի–Դրագոնին վարչապետին է փոխանցել ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի ջերմ ողջույններն ու պատրաստակամությունը՝ աջակցելու դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը: ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալն անդրադարձել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թ. Գործողությունների ծրագրին, որի պաշտոնական մեկնարկի արարողությունը կայացել է այսօր: Գաբրիելա Բատաինի–Դրագոնին վարչապետին է ներկայացրել ծրագրի ուղղությունները՝ նշելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստակամ է սերտ համագործակցության տարբեր ուղղություններով Հայաստանի իշխանությունների նախաձեռնած բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Վարչապետն ընդգծել է, որ բարեփոխումների վերջնական նպատակը քաղաքացիների վստահության ձևավորումն ու ամրապնդումն է դատական համակարգի նկատմամբ: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ կառավարության նպատակն է տարբեր ոլորտներում իրական փոփոխությունների հասնելը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի ընտրական համակարգի բարեփոխումներին, այդ ուղղությամբ նախատեսվող քայլերին և ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի այլ հարցերի»,-ասված է Կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ: