Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 17-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, նախարար Մնացականյանը ողջունել է ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնում Գաբրիելա Բատաինի-Դրագոնին արդեն երրորդ այցելությունը Հայաստան: Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ պարբերաբար տեղի ունեցող հանդիպումների ու փոխայցելությունների դինամիկան վկայում է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված արդյունավետ համագործակցության և այն առավել ընդգրկուն դարձնելու փոխադարձ հանձնառության մասին:

ՀՀ ԱԳՆ ղեկավարն իր զրուցակցին ներկայացրել է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության առավել ամրապնդմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների գործընթացը՝ առանձնահատուկ ընդգծելով միջազգային գործընկերների հետ համագործակցությունը: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագիրը՝ որպես ամուր գործիք՝ աջակցելու կառավարության կողմից առանձնացված գերակայությունների իրականացմանը:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներգրավվածությանն առնչվող մի շարք հարցերի, կազմակերպության առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ գործադրվելիք միասնական ջանքերի շուրջ:

ԱԳ նախարարի և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հանդիպմանը հաջորդել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողությունը, որից հետո տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի 70-ամյակի կապակցությամբ թողարկված հոբելյանական փոստային բացիկի պաշտոնական մարումը: