Նախատեսվում է սահմանել պետական տուրքի նոր դրույքաչափեր

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Բաբկեն Թունյանի նախագահությամբ հունիսի 17-ին հրավիրած արտահերթ նիստում քննության է առել հարկային փաթեթի եւ գովազդի մասին նախագծերի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած առաջարկությունները:

««Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկել է հանրապետության բոլոր համայնքներում, բացառությամբ Երեւանի, այն տոտալիզատորին, որն առնվազն 30 մլն դրամի չափով ներդրում կանի մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով՝ թույլտվություն տալ տվյալ մարզական ենթակառուցվածքի վրա երկու տարի ժամկետով տեղադրել սեփական արտաքին գովազդային վահանակը, ինչպես նաեւ այն կոչել իր անունով:

Համաձայնելով, որ համայնքների մարզական ենթակառուցվածքներն անմխիթար վիճակում են՝ ելույթ ունեցողները նշել են, որ առաջարկը խնդրի լուծմանը չի նպաստում: ՀՀ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանին առաջարկել է հանդես գալ առանձին օրենսդրական նախաձեռնությամբ, որտեղ հստակ նշված կլինեն խնդրի լուծման ուղիները: Քննարկման արդյունքում պատգամավորը տվել իր համաձայնությունը խնդրո առարկայի վերաբերյալ:

Հանձնաժողովականները կողմ են քվեարկել պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի առաջարկությանը, որով արգելվում է խաղատան կամ խաղասրահի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-266-Ն օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՕ-338-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից նախագծերի վերաբերյալ ներկայացվել են բազմաթիվ առաջարկություններ:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ քննարկումների արդյունքում սահմանվել են պետական տուրքի նոր դրույքաչափեր: Ըստ այդմ՝ գլխամասային առեւտրային բանկերի տարեկան պետական տուրքի չափը սահմանվում է 8 միլիոն դրամ, մասնաճյուղերի համար՝ 1 միլիոն դրամ: Գրավատները առաջին տարվա համար կմուծեն 1.5 միլիոն դրամ, հետո՝ 2 միլիոն դրամ: Փոխանակման կետերի տարեկան տուրքի չափն առաջին տարվա համար 500 հազար դրամ է, հետո՝ 1 միլիոն:

Կառավարությունն ակցիզային հարկի հարկման տարեկան 4% փոխարեն առաջարկում է սահմանել 3% դրույքաչափ:

Քննարկվել եւ ընդունվել են նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի ներկայացրած մի շարք առաջարկություններ:

Եզրափակելով՝ Բաբկեն Թունյանը նկատել է, որ եռամսյա քննարկումների արդյունքում բարելավվել են հարկային փաթեթի բազմաթիվ դրույթներ»,- ասված է հաղորդագրությունում: