«Ես հույս ունեմ, որ սա աջակցության նշան չէ»․ պատգամավորները Քոչարյան-ՌԴ դեսպան հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Արման Բաբաջանյանը մտահոգ է մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի երեք օր առաջ տեղի ունեցած հանդիպումով։ Այնուամենայնիվ, նա չի կարծում, թե ռուսները Քոչարյանի մեջ տեսնում են մեծ քաղաքականություն վերադարձի համար պիտանի մեկին։

«Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ այն ատելության հասնող վերաբերմունքը, որ կա ՀՀ ժողովրդի կողմից իր անձի նկատմամբ, ցանկացած ժեստ, քայլ, որ կարող է գալ Ռուսաստանի կողմից, կարող է այդ տրամադրությունները տրոհվեն Ռուսաստանի ուղղությամբ, Ռուսաստանի վրա»,- ասում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը։

Այնուամենայնիվ, ըստ պատգամավորի, Ռուսաստանի դեսպանի և մեղադրյալ Քոչարյանի հանդիպումը պետք է ահազանգ լիներ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության համար։ Պատգամավորը հասկանում է ռուսներին. Քոչարյանն իր իշխանության տարիներին խայտառակ գործարքներով նրանց է նվիրել Հայաստանի տնտեսության մի մասը:

«Առաջին իսկ լուրն ստանալուն պես, ես ակնկալում էի, որ Ռուսաստանի դեսպանը պետք է կանչվի ԱԳՆ և պիտի փորձեինք առնվազն հասկանալ, թե երկու ժամ ինչ են խոսել Հայաստանում Մարտի 1-ի ոճրագործության մեջ մեղադրվող, Հայաստանում սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահի հետ»,- ասում է պատգամավորը:

Ըստ Արման Բաբաջանյանի, հնարավոր է, որ այդ հանդիպումը բիզնես նպատակ ուներ, որքանով Քոչարյանը բիզնես հետաքրքրություններ ունի Ռուսաստանում, սակայն դեսպանը պետք է պարզաբաներ, թե ինչ նպատակ ուներ այդ հանդիպումը։

«Ես հույս ունեմ, որ սա աջակցության նշան չէ, ավելի շատ նրանք ՀՀ իշխանություններին, գործող քաղաքական սուբյեկտներին ցույց են տալիս այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են առհասարակ հետաքրքիր լինել Ռուսաստանի համար»,- մեկնաբանում է ընդդիմադիր պատգամավորը։

Հայաստանի փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այսօր խորհրդարանում արձագանքել է Արման Բաբաջանյանի մտահոգություններին։ Դեսպանը դիվանագիտական առումով որևէ սխալ չի արել՝ վստահեցնում է փոխարտգործնախարարը։ Նա չի դատապարտում Կոպիրկին-Քոչարյան հանդիպումը։

«Դիվանագիտական արարողակարգի առումով մենք որևիցե նույնիսկ քննության մեջ գտնվող անձի վերաբերյալ մենք որևիցե էսպես կտրուկ առարկություն չենք կարող անել և չունենք էս պահի դրությամբ»,- ասում է ՀՀ փոխարտգործնախարար Գրիգոր Հովհաննիսյանը։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն շտապում է ավելացնել․ «Ինձ համար՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, տարակուսելի է այդ հանդիպումը և ողջունելի չէ»։

ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հակազդեցությունը փոքր-ինչ կտրուկ է՝ անօրինական ի՞նչ է տեղի ունեցել՝ ի՞նչը պիտի խանգարեր  Ռուսաստանի դեսպանին հանդիպել Ռոբերտ Քոչարյանի հետ. եթե դատական գործընթացը, ապա վերջինս միայն մեղադրյալ է և ոչ թե դատապարտյալ։

«Այս պահին խոսվում է մեղադրվողի մասին, իսկ անմեղության կանխավարկածը պահանջում է, որ մենք բոլոր մեղադրվող անձանց վերաբերվենք այնպես, ինչպես կարելի է վերաբերվել չմեղադրվող անձանց»,- հորդորում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

Իմքայլական պատգամավոր Միքայել Զոլյանը նույնպես չի ողջունում այդ հանդիպումը, ավելին, ըստ նրա, նման հանդիպումները կարող են խնդիրներ ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում։

«Մեր ռուսաստանցի գործընկերները պիտի հաշվի առնեն, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ իշխանությունը կախված է ժողովրդից, կախված է հանրային կարծիքից և հանրային կարծիքը նման բաները բացասաբար է ընդունում և կարծում եմ, ցանկացած քայլ անելուց առաջ բոլոր կողմերը պետք է մտածեն՝ արդյոք դա նպաստո՞ւմ է երկկողմանի հարաբերություններին»,- զգուշացնում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը։

Ժամանակին քաղաքական հարցերի փորձագետ լինելով պարոն Զոլյանն ինքն է ռուսներին խորհուրդ տվել Հայաստանում քաղաքական հանդիպումներ ունենալիս չշրջանցել ընդդիմությանը։ Ոմանք, փաստորեն, լսել են ապագա պատգամավորի հորդորը․ «Հիմա Հայաստանում իրավիճակ է փոխվել և գուցե նրանք որոշել են այդ նույն սկզբունքով գործել և աշխատել ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության հետ։ Խնդիրն այստեղ այն է, որ գոյություն ունի դատական գործընթաց և էդ դատական գործընթացի միջամտությունը բացասական է, հիմա արդյոք այդ հանդիպումը միջամտությո՞ւն է, թե՝ ոչ, թողնենք հանրային կարծիքին»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան