Կոտայքի մարզից 26 սուբվենցիոն  ծրագրային հայտեր հավանության են արժանացել

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզի համայնքների տնտեսական և  սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել  շուրջ 70 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով:

«ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել և արդեն  հավանության են արժանացել այդ հայտերից 26-ը։

Հաստատված ծրագրերով կհիմնանորոգվեն ու կբարեկարգվեն ճանապարհներ, փողոցներ, մայթեր, կանցկացվեն արտաքին լուսավորության համակարգեր, կկառուցվեն խմելու ջրի նոր ջրագծեր, կվերանորոգվեն մանկապարտեզներ, բուժ.հաստատություններ, կգազիֆիկացվեն համայնքներ ու թաղամասեր և այլն:

Արդեն իսկ հաստատված ծրագրային հայտերն են.

  • Բալահովիտ համայնք- ճանապարհների բարեկարգում
  • Գետարգել համայնք – նոր թաղամասի գազիֆիկացում
  • Բյուրեղավան համայնք -«Ա. Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի թվային հետազոտության  սենյակի կառուցում և սանհանգույցների վերանորոգում
  • Չարենցավան համայնք – կենտրոնական բանուկ փողոցների, մայթերի և թաղամասերի ասֆալտապատ մակերեսների հիմնանորոգում
  • Կամարիս համայնք – համայնքի 1-ին փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերականգնում
  • Կամարիս համայնք – համայնքի 2-րդ փողոցի խմելու ջրի ջրագծի կառուցում
  • Կամարիս համայնք – ոռոգման ջրի խորքային հորի հորատում
  • Սոլակ համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում
  • Եղվարդ համայնք – Զովունիի խմելու ջրի ջրագծի կառուցում
  • Եղվարդ համայնք – Եղվարդի թիվ 2 մսուր-մանկապարտեզի վերանորոգում
  • Նոր Երզնկա համայնք – ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում
  • Նոր Երզնկա – համայնքի նոր թաղամասի գազիֆիկացում
  • Գեղաշեն համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում
  • Քասախ համայնք – Սգո սրահի վերանորոգում
  • Քասախ համայնք – բուժամբուլատորիայի շենքի մի հատվածի վերանորոգում և հարակից տարածքի բարեկարգում
  • Քասախ համայնք – համայնքային ճանապարհների ասֆալտապատում
  • Քասախ համայնք – Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի վերակառուցում
  • Քասախ համայնք –համայնքի գազիֆիկացում
  • Քասախ համայնք – խմելու ջրի ջրագծի կառուցում
  • Ակունք համայնք– Հատիսի խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգում
  • Առինջ համայնք – ճանապարհների բարեկարգում
  • Քանաքեռավան համայնք – գիշերային լուսավորության անցկացում
  • Արզնի համայնք – Գետաշեն թաղամասի ճանապարհների ասֆալտապատում
  • Պտղնի համայնք – ներհամայնքային ճանապարհների բարեկարգում
  • Գետամեջ համայնք – ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում
  • Մեղրաձոր համայնք – Աղավնաձոր գյուղի մանկապարտեզի շենքի կապիտալ նորոգում:

Նշենք, որ ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստերի ընթացքում կքննարկվեն նաև Կոտայքի մարզից ներկայացված մյուս ծրագրային հայտերը»,- ասված է հաղորդագրությունում: