Հունաստանը ԵՄ-ից կպահանջի Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Եվրամիությանը կոչ է արել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառել. փոխանցում է ermenihaber-ը:

Մամուլի ասուլիսի ժամանակ հայտնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի նախագահ Նիկաս Անաստասիադիսի հետ, Ցիպրասն ասել է. «Եվրամիության գագաթնաժողովից առաջ մենք եկանք համաձայնության. այսպիսով, եթե արձանագրվի, որ Թուրքիան հորատման աշխատանքներ է կատարում Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու տարածքում, ապա թող Թուրքիայի դեմ համապատասխան միջոցներ ձեռնարկվեն, ընդհուպ մինչև պատժամիջոցներ։ Եթե Հունաստանի և Կիպրոսի ինքնիշխանության իրավունքները ոտնահարվեն, ապա դա չի մնա անպատասխան»:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ թուրքական «FATİH1» հորատիչ նավն արդեն սկսել է հորատման աշխատանքները Կիպրոսի արևմուտքում։ Իսկ ըստ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզի՝ նույն տարածքում ևս մեկ հորատիչ նավ՝ «Yavuz»-ը, որոշ նախապատրաստական աշխատանքներից հետո շուտով կսկսի հորատման աշխատանքներ կատարել։

Նշենք, որ թուրքական կողմի պնդմամբ՝ բացառիկ տնտեսական գոտու հիշյալ տարածքը միայն Հունաստանին չի պատկանում և Թուրքիան ու Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Հանրապետությունը հավասարապես իրավունք ունեն օգտվելու այդ ջրային տարածքի բնական պաշարներից։