Բուրգ լե Վալանսի քաղաքապետը կբողոքարկի Շուշիի հետ բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին դատարանի որոշումը

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Շուշիի հետ կնքված բարեկամության հռչակագիրը օրինական է եւ ես բողոքարկելու եմ վարչական դատարանի վճիռը:

Այս մասին հունիս 14-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն՝ հայտարարելով, որ վարչական դատարանի կողմից 2014 թվականի հոկտեմբերին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանի հետ իր ստորագրած բարեկամության հռչակագիրը չեղարկելու որոշումը բողոքարկելու մտադրության մասին:
“Ես վիճարկում եմ վարչական դատարանի մեկնաբանությունը, որն այս հռչակագիրն անօրինական է համարել: Համոզված եմ, որ այն համապատասխանում է օրենսդրական կարգին եւ հայտարարում եմ, որ բողոքարկելու եմ դատավճիռը” – ասել է Մարլեն Մուրիեն՝ հիմք ընդունելով 2019 թ փետրվար 5-ի Ֆրանսահայ Կազմակերպությունների համակարգող Խորհրդի ընթրիքի ընթացքում Հանրապետության Նախագահ Էմանուել Մակրոնի հանձնառումը, որ պետական հետապնդումների չեն ենթարկվի այն ծրագրերը, որոնք վերաբերում են կրթական եւ մարդասիրական ոլորտներին, որոնք էլ հռչակագրերի ամենաէական մասն են կազմում:
Նա նաեւ նշել է, որ իրավական գործոններից զատ իր բարոյական հանձնառումը շուշեցիների հանդեպ մնում է անսասան: “Ես բազմիցս եղել եմ Շուշիում եւ հասկացել, թե մարդասիրության ու բարեկամության արտահայտությունները ինչպիսի հույս են արթնացնում մի բնակչության սրտում, որ թշնամական Ադրբեջանը փորձում է շնչահեղձ անել”:
«Ֆրանսասեր եւ ֆրանսախոս Արցախում եւ Շուշիում, այս որոշումը շատ վատ է ընկալվում եւ չի հասկացվում: Բուրգլեվալանսցիների եւ շուշեցիների միջեւ ստեղծված կապերը մնում են շատ ամուր », – հիշեցրել է Բուրգ-լե-Վալանսի քաղաքապետը: