ԵՄ-ն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի մասնակցությունը «Ստեղծարար Եվրոպա» ծրագրին շարունակվի․ Պյոտր Սվիտալսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ԱԺ նիստերի դահլիճում գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հրավիրվել են խորհրդարանական լսումներ՝ «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով, որին մասնակցում է նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

Իր ելույթի մեկնարկին դեսպանը շնորհավորեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին՝ այսօրվա լսումները կազմակերպելու համար՝ ընդգծելով, որ սա փաստում է, որ խորհրդարանը ոչ միայն օրենսդիր մարմին է, այլ նաև հանրային երկխոսության հարթակ։

Դեսպանը նկատեց, որ պետք է արժևորել «Ոսկե Ծիրան» հիմնադրամի դերը՝ կինոյի մասին օրենքի նախագծի մշակման հարցում, իսկ ինչ վերաբերում է այդ նախագծին ԵՄ աջակցությանը՝ դեսպանը հավելեց․ «Մենք գտնում ենք, որ մշակույթը շատ հզոր գործիք է ՀՀ-ի համար, որը կարող է ոչ միայն բարձրացնել ՀՀ-ի իմիջը, այլլև ներդրում կատարել տնտեսության զարգացման գործում։ Կինոն այն ոլորտն է, որտեղ ՀՀ-ն ունի ներուժ, իսկ Փարաջանովի հայրենիքը պետք է մյուսների համար օրինակ ծառայի։ ԵՄ-ն ցանկանում է նաև աջակցել Հայաստանին ԵՄ՝«Ստեղծարար Եվրոպա» ծրագրին մասնակցելու համար, որին ենթածրագրերի մակարդակով Հայաստանն արդեն մասնակցում է»։

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ չեն կարող կանխատեսել, թե «Ստեղծարար Եվրոպա»-ն ինչ տեսք կունենա 2021 թվականին, քանի որ ծրագիրը մտնում է ֆինանսական նոր շրջափուլ։

«Սակայն ԵՄ-ն ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանի մասնակցությունը «Ստեղծարար Եվորպա» ծրագրին շարունակվի»,- ասաց  դեսպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։