Դատապարտելի ոչինչ չկա. ԱԳ փոխնախարարը՝ ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայաստանի ԱԳՆ-ի համար մտահոգիչ չէ, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանը հանդիպել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ դիվանագիտական արարողակարգը չի խախտվել: Այսօր խորհրդարանում պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի՝ ՌԴ դեսպանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին հարցին՝ ասաց ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը:

Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, հետաքրքրվեց՝ ԱԳՆ-ի համար մտահոգիչ չէ՞, երբ Մարտի 1-ի ոճրագործության մեջ մեղադրվող անձը երկու ժամ հանդիպում է ունեցել մեր բարեկամ ու դաշնակից երկրի դեսպանի հետ: Ինչո՞ւ մինչև հիմա դեսպանը չի կանչվել ԱԳՆ:

«Դիվանագիտական արարողակարգի և նորմերի շրջանակում դեսպանը որևէ սխալ արարք չի գործել: Այն չի կարող դատապարտելի կամ հատուկ քննության առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից: Անշուշտ, հանրային կարծիքները մենք բոլորս տեսանք, բայց դիվանագիտական արարողակարգի առումով մենք որևէ կտրուկ առարկություն կամ հայտարարություն չենք կարող անել»,- ասաց ԱԳ փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան