Ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Հետախուզում 2019» օպերատիվ կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում հունիսի 14-ին ոստիկանության Կումայրիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի Հ.Սարգսյան փողոցի բնակիչ Համլետ Պ-ն տանն ապօրինի կանեփ է աճեցնում: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ
քրեական հետախույզները ժամը 15.30-ի սահմաններում, նշված տան բակում կատարված զննությամբ, հայտնաբերել են 85 հատ, 3 կգ ընդհանուր կշռով, կանեփի ցողուններ:

Համլետ Պ-ն հայտարարել է, որ հայտնաբերված կանեփի մի մասը մշակել է անձամբ, իսկ մյուսները վայրի աճած ցողուններ են, որոնք քաղել է իր բակից՝ հետագայում ծխելու համար:

Նուն օրը, ժամերի տարբերությամբ, ապօրին թմրանյութ պահելու և օգտագործելու մի դեպք էլ արձանագրել են ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները: Ժամը 21.00-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Հույսի Ավան 5-րդ փողոցի տներից մեկում կանեփ են աճեցրել: Մեկնած օպերատիվ խմբին նշված տան բնակիչ Գևորգ Հ-ն ներկայացրել է երկու պլաստիկ տարա՝ յուրաքանչյուրի մեջ աճեցված կանեփանման 5 բույս, որոնք ըստ նրա պատկանում են իրեն, խնամում է իր օգտագործման համար:

Երկու դեպքով էլ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: