Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 14-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Թոմաս Օպերմանի գլխավորած պատվիրակությանը:

«Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Հայաստանի եւ Գերմանիայի խորհրդարանների միջեւ համագործակցության շարունակական զարգացումը եւ նշել, որ նմանօրինակ փոխայցելությունները նոր մակարդակի են բարձրացնում խորհրդարանական երկկողմ շփումների որակը՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:

Անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այս հակամարտությունը զուտ տարածքային վեճ չէ, այլ այնտեղ բնակվող ժողովրդի ճակատագրի հարցն է՝ մարդու իրավունքների լիարժեք իրացման տեսնակյունից: Այս առնչությամբ Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ հայկական կողմի համար հենց վերոնշյալ արժեհամակարգի տրամաբանությունից է բխում Արցախի կարգավիճակին եւ անվտանգությանը վերաբերող հարցերի լուծումը:

Հանձնաժողովի նախագահը կարեւորել է Արցախի լիարժեք ներգրավումը բանակցային գործընթացում՝ կարգավորման ուղղությամբ ընթացող բանակցությունների արդյունավետության բարձրացման համար:

Այս առնչությամբ Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին Երեւանում է, Ստեփանակերտում եւ Բաքվում՝ հույս հայտնելով եվրոպական գործընկերների աջակցության առնչությամբ` հակամարտության խաղաղ կարգավորման հարցում կառուցողական տրամաբանության իրացման ուղղությամբ:

Կողմերն անդրադարձել են նաեւ բանակցային գործընթացում վստահության մթնոլորտի ապահովման հարցերին: Ռուբեն Ռուբինյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից շփման գծում շարունակական խախտումները եւ սադրիչ գործողությունները, որոնք պարբերաբար հանգեցնում են մարդկային կորուստների, իրավիճակի լարման՝ ձեւավորելով բանակցային գործընթացի համար ոչ նպաստավոր միջավայր:

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում հանձնաժողովի նախագահը նաեւ կարեւորել է պետական մակարդակով ռազմատենչ հռետորաբանության, գործնական առումով կարմիր գծեր սահմանելու քաղաքականության բացառումը՝ բնութագրելով դրանք որպես ապակառուցողական քայլեր՝ խաղաղության համար բարենպաստ միջավայրի ապահովման ուղղությամբ:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ հետագա փոխգործակցությանն առնչվող այլ հարցեր»,- ասված է ահողրդագրությունում: