«Հայաստանը եվրոպական ինտեգրման ուղղությամբ բացառիկ լավ է աշխատում»․ Էստոնիայի պաշտպանության նախկին նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Հայաստանը եվրոպական ինտեգրման ուղղությամբ բացառիկ լավ է աշխատում։ Դա հատկապես տեսանելի է  տեղի ունեցած քաղաքական փոփոխություններում։ Կարծում եմ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Եվրամիությունը լավատեսորեն են տրամադրված։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց Եվրախորհրդարանի անդամ, Էստոնիայի պաշտպանության նախկին նախարար Հաննես Հանսոն։

«Եվրոպայի դռները բաց են։ Եթե Հայաստանի հավակնությունները փոխվեն, մենք պատրաստ ենք արձագանքել և հետագա ներգրավվածություն ապահովել։ Ուրախ ենք տեսնել այն քաղաքական առաջընթացը, որը տեղի է ունենում»,- նշեց Հաննես Հանսոն։

Նրա խոսքով՝ եվրոպական ինտեգրացիան հասարակական բոլոր ոլորտներն է ներառում․ օրենսդրությունից մինչև ժողովրդավարություն և հակակառուպցիոն կառավարում։

«Կարծում եմ՝ որքան ավելի սերտ համագործակցենք, այնքան ավելի շատ կլինեն  առավելությունները։ Կշահի ինչպես Հայաստանը, այնպես էլ Եվրոպան։ Կարևոր է, որ ընդհանուր հետաքրքրություններ գտնենք, համատեղ աշխատանքներ տանենք։  Եվրոպան լավ վայր է․ Հայաստանը որան մոտ լինի նրան, այնքան լավ»,- ընդգծեց Էստոնիայի պաշտպանության նախկին նախարարը։

Անդրադառնալով Արբեջան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը, Հաննես Հանսոն նշեց․ «Հուսով եմ՝ այն  չի խոչընդոտի Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին։ Այստեղ ոչ մի երրորդ կողմ չի կարող ներգրավվել․ լինի դա Ռուսաստանը, Ադրբեջանը, թե մեկ այլ երկիր։ Կարծում եմ՝ դա չի կարող խանգարել այս երկկողմ շահավետ համագործակցությանը»։

Մանրամասները՝ տեսայութում:

Նելլի Մելքոնյան