Ֆրանսիայի որոշ քաղաքական շրջանակներ խավիար են կերել ու կոռուպցիոն կապերի մեջ են Ադրբեջանի հետ. Դավիթ Բաբայանը՝ Ֆրանսիայի և Արցախի միջև կնքված հռչակագրերի չեղարկման մասին

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև կնքված բարեկամության մասին հռչակագրերը չեղարկվել են, իսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը չի մեկնաբանում, թե ինչն է եղել չեղարկման պատճառը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի Բարեկամության հռչակագրերը:

Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Արցախի և Ֆրանսիայի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերի չեղարկմանը՝ նշեց. «Արցախն այս իրողությանն արձագանքում է երկակի. նախ՝ շնորհակալ ենք մեր ֆրանսիացի բարեկամներին, ովքեր պայքարում են սեփական դատարանների դեմ այդ որոշումների պատճառով: Նրանք, փաստորեն, մեծ սկզբունքայնություն են դրսևորում և այս մարդասիրական ու անշահախնդիր բարեկամությունը մեզ համար շատ կարևոր է։ Մյուս կողմից՝ պետք է փաստենք, որ այն, ինչ տեղի ունեցավ, արդյունք է Ֆրանսիայի որոշ կառավարական շրջանակների և Ադրբեջանի հետ խավիարային կերուխումի։ Ակնհայտ է, որ այդ քաղաքական որոշ շրջանակներ Ադրբեջանի հետ խավիար ուտելով՝ մտել են ինչ-ինչ կուռուպցիոն գործարքների մեջ, և սա որևէ մեկի համար գաղտնիք չէ»:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև բարեկամության հռչակագրերի չեղարկումը մարտահրավեր է ամբողջ քաղաքակիրթ աշխարհին, քանի որ նման քայլով Ադրբեջանը հարված է հասցնում ոչ միայն Արցախին, այլ նաև Ֆրանսիային:

«Նման հանցավոր համագործակցությամբ Ադրբեջանը խարխլեց ժողովրդավարության, օրինականության հիմքերն ու առավել շատ հարվածեց Ֆրանսիային, քան թե մեզ»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանը վստահեցնում է՝ ցանկացած մարտահրավեր ոչ միայն խնդիրներ է առաջացնում, այլ նաև նոր հնարավորություններ բացում՝ առաջ բերելով մի շարք անհրաժեշտություններ։ «Արդեն ակնհայտ է, որ փոփոխություններ պետք է մտցնենք մեր լոբբիստական աշխատանքի և մեր քաղաքականության և՛ ռազմավարության, և՛ առաջնահերթությունների մեջ»,- նկատեց Բաբայանը՝ նշելով, որ Ադրբեջանի այս քայլը որևէ բացասական հետևանք չի ունենալու Արցախի և Ֆրանսիայի հարաբերությունների համար:

Նա նաև Արցախի և Հայաստանի իշխանությանն ու ընդդիմադիր ուժերին խորհուրդ տվեց չշահարկել այս հանգամանքը, լինել միասնական, ինչն այս պահին հրամայական է:

Աղավնի Սուքիասյան