«Կառավարությունը պետք է իր ժողովրդի հետ անկեղծ լինի»․ ՀՀ-ում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Կառավարությունն իր ժողովրդի հետ պետք է անկեղծ լինի և ներկայացնի եվրոպական ինտեգրման գործընթացի  ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանում և Վրաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնը։

«Իհարկե, Եվրամիության հետ հարաբերություններում  Հայաստանի և Էստոնիայի նպատակները տարբեր են, բայց հիմնական խնդիրը երկիրը զարգացնելն ու բարելավման տանելն է»,- նշեց դեսպանը։

Ըստ նրա՝ այս հարցում կարևոր է ոչ միայն կառավարության ներգրավվածությունը, այլ նաև ժողովրդի։ «Ժողովուրդը  նույնպես կարող է աջակցություն ցուցաբերել՝ քաղաքական գործընթացներում ավելի ակտիվ լինելով և օրենսդիրների վրա որոշակի ճնշում գործադրելով։ Կարևոր են նաև կրթական բարեփոխումները, քանի որ դրանք հետագայում նաև տնտեսական փոփոխությունների են բերում,- ընդգծեց Կաի Կաարելսոնը։

Նրա խոսքով՝ Հայաստանը եվրոպական ինտեգրման գործընթացում բավականին մեծ առաջընթաց է գրանցում։

Համեմատելով Հայաստանի և Վրաստանի ինտեգրացիոն գործընթացները, դեսպանը նշեց․ «Եվրոպական ինտեգրման գործընթացքում այս երկու երկրներում թե՛ նմանություններ, թե՛ տարբերություններ եմ նկատել, չնայած, որ  դրանք համեմատելի չեն։ Վրաստանն այս պահին փոքր-ինչ առաջ է, սակայն եվրոպական ինտեգրացիան հիմնականում ուղված է երկրի ու մարդկանց կյանքի բարելավմանը։ Այդ տեսանկյունից երկու երկրներն էլ նույն հեռանկարներն ու նպատակներն ունեն»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան