Վալանսի և Ստեփանակերտի միջև բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ արձագանքել է Վալանսի քաղաքապետը

Լուրեր

30.11.2026 | 01:31
ՏԻՄ ընտրությունների օրը ԿԸՀ-ն արագ արձագանքել է 16 իրավիճակի, ստացվել է 8 դիմում
30.11.2026 | 01:13
Մեզ բազան պետք չի, որ մնա ստեղ՝ անկախ հիմնավորումներից, բայց ես նման թեմա չեմ բացել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:51
Կապանի ՏԻՄ ընտրություններում Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքը» հաղթել է՝ ստանալով ձայների 85%-ը․ Աննա Գրիգորյան
30.11.2026 | 00:34
Սինդարովը չեմպիոնական մրցամարտի 5-րդ պարտիայում հաղթեց Գուկեշին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.11.2026 | 00:29
«Սամվել Կարապետյանը ՀՀ-ի ամենամեծ թալանողներից մեկն է․ ՀԷՑ-ը ե՞ս եմ թալանել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:18
Սպիտակում ՔՊ-ն ստացել է ձայների 45,49%-ը, սակայն ավագանիում բացարձակ մեծամասնություն չի ունենա
30.11.2026 | 00:15
Ապարանի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Կարեն Եղիազարյանի գլխավորած դաշինքը ստացել է ձայների 99%-ը
30.11.2026 | 00:12
«Խաղաղության ճանապարհին կա մի խոչընդոտ՝ ընդդիմության դիրքորոշումը, հանրային ճնշման տակ՝ պետք է փոխվի»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.11.2026 | 00:01
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին
29.11.2026 | 23:54
44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինին ասել եմ՝ կարո՞ղ է պրոբլեմն իմ մեջ է, կարո՞ղ է հրաժարական տամ, գնամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 23:41
Առանց մրցակիցների ընտրություններ Աշտարակում․ ըստ նախնական տվյալների՝ ՔՊ-ն ստացել է ձայների 96,8%-ը
29.11.2026 | 23:32
Խաղաղության համաձայնագիրը 50 տոկոսով լինելու է ալիևյան, 50 տոկոսով՝ փաշինյանական․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 23:17
Ամասիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 66,8%-ը
29.11.2026 | 23:07
«Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը չի կարող որոշել, որ 2031-ին, 2036-ին շարունակում եմ վարչապետ լինել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:53
Մեծամորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 85%-ը
Բոլորը

Վալանսի քաղաքապետը արձագանքել է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի վարչական դատարանի կողմից Վալանս եւ Ստեփանակերտի (Արցախ) քաղաքների միջեւ բարեկամության հռչակագրի չեղարկման վերաբերյալ. գրում է artsakhpress.am-ը:

Վալանսի քաղաքապետ, Օվերն-Ռոն-Ալպ շրջանի փոխնախագահ Նիկոլա Դարագոն ասել է, որ Ֆրանսիայի եւ Արցախի համայնքների միջեւ կնքված Բարեկամության հռչակագրերի դեմ դատական գործերը չեն ազդի այն բարեկամության վրա, որ երկու ժողովուրդները տածում են միմյանց նկատմամաբ եւ որը արտահայտվում է Հռչակագրերի տեքստերով:
«Ի հեճուկս ճնշումների, որոնք բոլորս տեղյակ ենք, որ գալիս են արտերկրից՝ ես կրկին հաստատում եմ իմ աջակցությունը Արցախին, ազատ պայմաններում ընտրված նրա իշխանություններին եւ ինքնորոշման ուղեգծին:
Նույնիսկ եթե Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Վալանսի եւ Ստեփանակերտի միջեւ կնքված Բարեկամության հռչակագիրը, ես որեւէ կերպ չեմ զղջում վերոհիշյալ համաձայնագիրը ստորագրելուս համար, որը, կրկնում եմ,  բարեկամական կամքի արտահայտում է:
Ես շարունակում եմ պնդել, որ տեղական ինքնակառավարման մարմիններն իրավազոր են կնքել նման Բարեկամության հռչակագրեր, հատկապես այն պայմաններում, երբ դրանցից շատերը (մասնավորապես՝ Վալանսի պարագայում) քաղաքային խորհրդի որոշումներ չեն եւ չեն կարող հարցականի տակ դրվել վարչական դատարանների կողմից: Անհնար է խոչընդոտել բարեկամությանը դատական որոշումներով:
Բացի այդ, ես դատապարտում եմ ֆրանսիական ազգային իշխանությունների իրարամերժ գործողությունները: Մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը հավաստիացրել էր հայկական ծագում ունեցող մեր համաքաղաքացիներին, որ մարդասիրական կամ կրթական նպատակներ հետապնդող ծրագրերը հետապնդումների չեն ենթարկվի:
Միեւնույն ժամանակ, դատական հետապնդումները բազմապատկվում են՝ ռազմատենչ Ադրբեջանին հստակ քաջալերանքի ազդանշան հասցեագրելով:
Բազնադարյա բարեկամության եւ կարճաժամկետ տնտեսական շահերի միջեւ վերջինիս օգտին ընտրություն կատարելով՝ Ֆրանսիայի Կառավարությունը խախտում է բալանսավորված եւ բարյացակամ մոտեցում ցուցաբերելու ավանդական դիրքորոշումը, որը Ֆրանսիան ցուցաբերել է ազատության համար պայքարող ժողովուրդների նկատմամբ»,- նշել է Նիկոլա Դարագոն: