Թուրքիայում իշխող կուսակցության պատգամավորը դատապարտել է հայ կնոջ դանակահարությունը

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Մուսթաֆա Յեներօղլուն անդրադարձել է Սամաթիայում հարձակման ենթարկված հայ ընտանիքի` Թուրքիան լքելու վերաբերյալ որոշմանը. գրում է ermenihaber-ը:

Թուրք պատգամավորը Twitter-ում կատարած գրառումով քննադատել է իշխանամետ լրատվամիջոցներին այն բանի համար, որ չեն լուսաբանել Ստամբուլում ապրող հայ ընտանիքի բնակարան ներխուժելու և տանտիրուհուն դանակահարելու միջադեպը: Նշենք, որ այդ դեպքի մասին հրապարակումներ արել են միայն «Ակօս» թերթը և մի քանի ընդդիմ ադիր լրատվամիջոցներ միայն:

Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Ստամբուլում հայ ընտանիքին նախ սպառնում են, որից հետո ներխուժում են իրենց տուն և դանակահարում կնոջը: Ընտանիքը որոշել է լքել Թուրքիան: Խստորեն դատապարտում եմ այս դաժանությունը: Այն ռասիստները, որոնք այս ամենի հեղինակն են, Թուրքիայի ամենամեծ թշնամին են: Հույս ունեմ, որ հնարավորինս կարճ ժամանակում կձերբակալվեն»:

Թուրք պաշտոնյան աջակցությունն է հայտնել հայ ընտանիքին:

Նրա խոսքով` Եվրոպայում մուսուլմանների դեմ ռասիստական հարձակումների և  Թուրքիայում տարբեր կրոնական և ազգային պատկանելիության անձանց նկատմամբ իրականացվող հարձակումների միջև որևէ տարբերություն չկա:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ստամբուլի Սամաթիա թաղամասում անհայտ անձինք ներխուժել էին Արփինեի բնակարան և դանակահարել նրան: Այնուհետև դիմել էին փախուստի՝ բղավելով, «սա դեռ սկիզբն է»։ Դեպքի կապակցությամբ հետաքննություն էր սկսվել։

Ավելի ուշ հայ ընտանիքը հայտնել էր, որ լքելու են Թուրքիան և վերադառնալու են Հայաստան: