Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն ԱՄՆ-ին կոչ է արել վերացնել Արցախին վերաբերող սահմանափակումները

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն Ներկայացուցիչների պալատի նիստին այսօր հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ ԱՄՆ-ն պետք է թուլացնի Արցախ մեկնելու մասին բանաձևի (H.Res.190)  կամայական և հնացած սահմանափակումները։ Այս մասին տեղեկանում ենք  Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կայքից։

«Մենք պետք է շարունակենք հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, երկխոսության խոչընդոտների վերացմանը, կարգավիճակի և  անվտանգության հարցերի լուծմանը, որոնք անցյալում խոչընդոտել են քննակումներին: Բաց ու անմիջական երկխոսությունը և մեր դիվանագետների՝ անվտանգության պայմաններում ըստ անհրաժեշտության ներգրավվելը հակամարտության կարգաորման համար ԱՄՆ-ի միակ միջոցներն են»,- նշել է Փալոնեն:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների հարցերով նախագահ Նիտա Լոուին խոստացել է այս հարցով աշխատել Ֆրենկ Փալոնեի հետ:

Ամերկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր ղեկավար Արամ Համբարյանը ևս ողջունել ՝ Փալոնեի առաջարկը։

Ըստ նրա՝ այժմ ճիշտ ժամանակն է դիվանագիտությանը հնարավորություն տալ՝  նպաստելու լայն միջկառավարական փոխգործակցությանը և խորացնելու բոլոր մակարդակներում քաղաքացիական հասարակության հետ կապերն ու շփումները:

«Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Փալոնեին՝ շահագրգիռ կողմերի միջև բաց երկխոսությանը խոչընդոտող  արհեստական սահմանները կոտրող և սկզբունքային ղեկավարման համար։ Այն իսկապես արտահայտում է մեր հույսը Արցախում երկարատև և ժողովրդավարական խաղաղության համար»,- ընդգծել է Ամերկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր ղեկավար Արամ Համբարյանը։

 

Նելլի Մելքոնյան