Լիբանանի «Գասպար Իփեկյան» թատերախումբը Վանաձորում է

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Մի քանի օր է Հայաստանում է գտնվում Լիբանանի «Գասպար Իփեկյան» համազգային թատերախումբը:

1942 թվականին հիմնադրված թատերախումբը հետագայում կոչվեց հենց հիմնադրի՝ Գասպար Իփեկյանի անունով: 77-ամյա թատերախումբն իր գործունեության ընթացքում տարբեր տարիների հանդես է եկել աշխարհի մի քանի տասնյակ երկրներում: Թատերախումբն արդեն երրորդ անգամ այցելում է նաև Հայաստան:

«Հայասատնի հետ համագործակցությունը սկսվել է անկախացումից հետո: Անցած տարի մենք այցելեցինք Գյումրի և Երևան, մտածեցինք 2-ական ներկայացում կխաղանք և վերջ: Բայց նման խոսք կա՝ «Ճաշը որքան ոտում ես, ախորժակդ այնքան բացվում է», և մեր այցին հաջորդեց Գյումրու դերասանների այցը Լիբանան: Եվ այս այցերի ընթացքում խմբերի միջև սկսվեց բարեկամություն, ծանոթություն և եղավ շարունակությունը: Մեզ համար մարտահրավեր եղավ, թե ինչո՞ւ պետք է մեր գործունեությունը սահմանափակվի միայն Երևանով, չէ՞ որ մարզերն էլ  դինամիկ ապրելու կարիք ունեն»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանի «Գասպար Իփեկյան» համազհային թատերախմբի վարչության ատենապետ Մարտիկ Դեմիրճյանը:

Եվ հենց այստեղից էլ սկսվեց համագործակցությունը մարզերի հետ: Այս տարի Գյումրուն միացավ նաև Վանաձորը: Դեմիրճյանի խոսքով՝ հաջորդ այցի ժամանակ գուցե ցանկում ընդգրկեն նաև Արցախը. «Մեր մտքերում՝ ռեժիսորների, բեմադրիչների մտքերի մեջ, հավանաբար, կստեղծվեն գործունեության նոր ձևաչափեր,  նոր հեռանկարներ: Լինեն դերասանների, բեմադրիչների փոխանակման ծրագրեր, միացյալ աշխատանքներ կատարելու նախագծեր և այլն: Այն, ինչը որ երազում էինք, եթե գործնականի վերածենք, արդեն բավական աշխատանք կատարած կլինենք: Մենք այս բոլորն անում ենք՝ որպես այս գործին հավատացող մարդիկ, որպես  հայեր, որոնք հավատում ենք, որ ժողովուրդը կբացվի՝ ինչպես ծաղիկը կոկոնից կբացվի»:

Թատերախմբի շրջագայությունը սկսվել է Գյումրուց, շարունակվում է Վանաձորում և կավարտվի  Երևանում: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում դերասանները ներկայացրին Նիլ Սայմոնի «Լավ բժիշկը» կատակերգությունը: Ներկայացման բեմադրությունը Հակոբ Տեր-Ղուկասյանինն է: Ներկայացման մեջ զբաղված են 14 դերասաններ:

«Մեծ հույս ունենք, որ Վանաձորի հանդիսատեսը մեզ կընդունի այնպես, ինչպես գյումրեցիներն ու երևանցիները: Եվ իրենք վայելեն մեզ, մենք էլ վայելենք ու սիրենք իրենց: Մեծ ուրախությամբ ենք այստեղ եկել: Որովհետև ամեն անգամ մեծ ուրախությամբ ենք գնում նոր վայր: Եվ ուզում ենք տեսնել, թե հանդիսատեսին որքան բան կարող ենք տալ և ուրախացնել»,- ասաց թատերախմբի դերասան Զավեն Բաակլինին, ապա շարունակեց, որ Լիբանանում դերասանների մեծ մասը սիրողական դերասաններ են, և բազմաթիվ դժվարությունների են հանդիպում. «Սակայն մեր սերը, որ ունենք թատրոնի նկատմամբ, այնքան մեծ է, որ այդ ամենը մեր աչքին չի երևում, և հակառակը, երբ ոտքներս թատրոնից ներս ենք դնում, ամեն դժվարություն մոռանում ենք: Շատ սիրով ենք աշխատում, և նաև, երբ սկսեցինք փոխադարձ այցելություններ կատարել՝ Հայաստան-Լիբանան, շատ բան փոխվեց նաև լիբանանցի հանդիսատեսի մոտ: Եվ կարծում եմ՝ այս ամենը գնալով պետք է զարգանա»:

Թատերական համագործակցությանը նոր զարկ տալու համար «Գասպար Իփեկյան» թատերախումբը ներկայացումներում սկսեց ընդգրկել նաև հայաստանցի դերասանների: Առաջին համագործակցությունը Սոս Սարգսյանի անվան համազգային պետական թատրոնի հետ է. «Սա իսկապես մեծ ձեռնարկ է, որովհետև այս հագեցվածությունը, կարծեմ, երբևէ չի եղել: Սա հիմք է դնում տարբեր թատրոնների հետ աշխատելու: Սա յուրատեսակ համագործակցություն է նաև մեր թատրոնի հետ: Մենք միշտ ամփոփվում ենք Հայաստանում, իսկ իրենք՝ Լիբանանում, բայց պետք է մեկնարկեն նաև նման ծրագրերը, որպեսզի ոչ միայն մենք տեղեկանանք իրենց արածից,  կամ իրենք տեղեկանան մեր արածից, այլ նաև փորձի փոխանակում լինի:

«Գասպար Իփեկյան» թատերախումբը, լինելով սիրողական թատերախումբ, նաև կարիք ունի ներգարվելու պրոֆեսիոնալների: Եվ սա նոր շունչ ու որակ կհաղորդի ներկայացումներին և այն աշխատանքներին, որոնք ձեռնարկվում են: Մենք ծրագիրն ավելի ենք ուզում ընդայնել և համագործակցել ոչ միայն Համազագային թատրոնի, այլև մայրաքաղաքի ու մարզերի պրոֆեսիոնալ թատրոնների հետ»,- ասաց թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը, որը նաև խաղում է «Լավ բժիշկ» ներկայացման մեջ:

Թատերախմբի հաջորդ և վերջին կանգառը՝ մայրաքաղաքն է:

Տաթևիկ Ղազարյան