Հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարները

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի պաշտպանության նախարարների 7-րդ գագթնաժողովը: Դռնփակ հանդիպումից առաջ ելույթ ունեցած Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ քննարկելու են 3 երկրների, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության ու պաշտպանության ոլորտի կարիքները. փոխանցում է ermenihaber.-ը:

«Ցանկանում եմ գոհունակություն հայտնել այն բանի համար, որ անխախտ հիմքերի վրա հիմնված այս եռակողմ հարաբերությունները հասել են ռազմավարական մակարդակի»,- ավելացրել է թուրք նախարարը:

Աքարն ավելի ուշ նաև առանձին-առանձին հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու Վրաստանցի պաշտոնակից Լեվան Իզորիայի հետ:

Հավաքին ելույթ ունեցած Ադրբեջանի պաշտպանության նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ տարեցտարի 3 երկրների մասնակցությամբ զորավարժությունների քանակը մեծանում է:

«Եթե 2018-ին մենք անցկացրել ենք 7 համատեղ զորավարժություն, ապա 2019-ին նախատեսում ենք անցկացնել 13 զորավարժություն»,- ասել է Հասանովը:

Վրաստանի պաշտպանության նախարարն էլ, շեշտելով, որ տարածաշրջանի անվտանգությունը կախված է միջազգային իրավունքի հիման վրա երկրների տարածքային ամբողջականությունից, ասել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: