Մեր անօդաչու սարքերն էլ են թռնում, մեր կողմից էլ կա հատուկ ջոկատայինների կուտակում. Դավիթ Տոնոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե կար հանրային պահանջ, ապա, կարծում եմ, անհրաժեշտություն կար ստեղծել ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով։ Այս մասին այսօր խորհրդարանում պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

«Եթե հանրությանը կբավարարեն պատասխանները, որոնք կլինեն այդ հանձնաժողովի արդյունքում, իհարկե․․․ Բոլոր այն հարցերը, իմիջիայլոց, նաև այն հարցերը, որոնք մեր հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում են առաջացել մեր հանրության մեջ, դրանք կփարատվեն»,- շարունակեց Տոնոյանը։

Պաշտպանության նախարարը նաև նշեց, որ հանձնաժողովին կտրամադրվեն նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ընթացքում նախարարությունում իրականացված ուսումնասիրությունները։

«Այդ ուսումնասիրություններն առկա են և կտրամադրվեն հանձնաժողովին»,- նշեց Տոնոյանը։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին սահմանին տիրող ակտիվությունից, անօդաչու թռչող սարքերից և հատուկ ջոկատայինների կուտակումից։ Նախարարը հորդորեց չմտահոգվել՝ շեշտելով, որ մեր անօդաչու սարքերն էլ են թռնում, մեր կողմից էլ կա հատուկ ջոկատայինների կուտակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան