Սերժ Սարգսյանը կարոտում է Մոնթե Մելքոնյանին, բայց մահվան օրը նրա շիրիմին չի այցելել

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Այսօր ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան տարելիցն էր: Նրա աճյունն ամփոփված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր չի այցելել Մոնթեի շիրիմին:

Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքի լրահոսից տեղեկանում ենք, որ նա այսօր այցելել է միայն ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին. նախկին վարչապետն այսօր կդառնար 68 տարեկան:

Մոնթե Մելքոնյանի շիրիմին չայցելելու համատեքստում ուշագրավ է Սերժ Սարգսյանի՝ ոչ վաղ անցյալում արած հայտարարությունը, որ նա կարոտում է Մոնթեին և մյուս տղաներին: «Ես կարոտում եմ այն տղաներին, ովքեր գոյամարտի ընթացքում զոհվել են: Ես շատ եմ կարոտում Վազգենին, թեև նա ազատամարտի ժամանակ չզոհվեց: Ես շատ եմ կարոտում Ավոյին (Մոնթե Մելքոնյան), Ասկոլկային, Յուրային, Խորիկին, Դուշման Վարդանին, շատերին եմ կարոտում»,- Արցախի Հանրապետությունում «Արցախ» հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր Սերժ Սարգսյանը:

Նա, միաժամանակ, նշել էր, որ իր կարոտն առնելու համար այցելում է նրանց շիրիմներին: Սակայն այսօր, Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքի մատուցած տեղեկատվության համաձայն, նա չի այցելել Եռաբլուր:

Հավելենք, որ վարչապետի և պաշտպանության նախարարության պաշտոնական կայքերի համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ևս չեն այցելել Ազգային հերոսի շիրիմին՝ մահվան օրվա կապակցությամբ:

Մոնթե Մելքոնյանը մասնակցել է ՀՀ Իջևանի, Ճամբարակի, ԼՂՀ Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունու շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, ղեկավարել է Մարտունու (ազատագրված գյուղեր), Քելբաջարի (Քարվաճառ), Աղդամի ազատագրական ռազմական գործողությունները:

Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին՝ Աղդամի շրջանի Մարզիլի գյուղում:

Նարեկ Կիրակոսյան