Իր աշխատանքի արդյունավետությամբ չբավարարվող նախկին փոխնախարարը հնարավոր է առաջադրվի ՏՄՊՊՀ անդամի թեկնածու

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Տնտեսական մրցակցության պահպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար իշխող «Իմ քայլը» խմբակցությունում արդեն հավանական թեկնածուի անուն է շրջանառվում:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը գործընկերներին առաջարկել է Հակոբ Ավագյանի թեկնածությունն առաջադրել «Իմ քայլը» խմբակցության անունից:

Հակոբ Ավագյանը նախկինում զբաղեցրել է տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարարի պաշտոնը:

Նա այդ պաշտոնից հրաժարվել էր սեփական դիմումի համաձայն, որում մասնավորապես գրել էր.

«Օրեր առաջ ես ինքս եմ գրել դիմում աշխատանքից ազատվելու խնդրանքով: Բնական է, որ այդ որոշմանը մեկ օրում չեմ եկել, այլ մի շարք հանգամանքներ, փաստեր, իրողություններ իրար հետ համադրելով: Իհարկե, ինձ մշտապես ճնշել ու պարտադրել է այն պատասխանատվությունն ու վստահությունը, որն ունեցել եմ Ձեր կողմից: Այստեղ դիմանալ/չդիմանալու խնդիր չէր դրված, երբևէ դա ինձ համար խնդիր չի եղել և հանուն նպատակի դիմադրել կարողանում եմ: Պարզագույն արդյունավետության հարց է, որն ինձ չէր բավարարում: Կարծում եմ դիմումիս տեքստում ամեն ինչ ասված է»։

Սակայն, ըստ մամուլում շրջանառված տեղեկությունների, փոխնախարարի խնդիրը հենց նախարար Տիգրան Խաչատրյանի հետ էր:

Factor.am-ը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանից հետաքրքրվեց, թե վերջնական որոշում կա՞Հակոբ Ավագյանի թեկնածությունն առաջադրելու հետ կապված:

«Այդ մասին որեւէ պաշտոնական հայտարարություն եղե՞լ է, կամ որեւէ մեկը նման բան ասել՞է»,- արձագանքեց նա՝ հավելելով. «Ես չեմ առաջադրել իր թեկնածությունը, բայց երկու ձեռքով կպաշտպանեմ: Ինչու կպաշտպանեմ նրա թեկնածությունը, որովհետեւ նա պարկեշտ ու բանիմաց պրոֆեսիոնալ է»:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին տեղի էր ունեցել ՏՄՊՊՀ անդամների ընտրությունը:

Առաջադրված թեկնածուներից չէր ընտրվել միայն Դավիթ Հովհաննիսյանը:

Նարեկ Կիրակոսյան