Ի՞նչ կտա ԲԴԽ անդամների ընտրության կարգի փոփոխությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանին հաճախ են հարցնում՝ ինչու՞ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր հաստիքի համար թեկնածու չեք ներկայացնում։ Պատգամավորը պարզ է ասում՝ ոչ ոք չի ուզում։

«Բոլոր հայտնի իրավաբանները, ում որ մոտեցել ենք, առաջարկել ենք առաջադրել թեկնածու, բոլորը հրաժարվել են երկու հանգամանք մատնանշելով։ Առաջին՝ էն հավատաքննության պրոցեսն է ստեղ տեղի ունեցել, ինչ որ տեսանք նախկին երեք դեպքերում, երկրորդը, որ մենք ընդդիմություն ենք, մեկ է թեկնածուն չի ընտրվելու»,-համոզված է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Այսպիսի պայմաններում, ըստ պարոն Մարուքյանի, ոչ մի թեկնածու չի վանկանա առաջադրվել։ Արդյունքում ընդդիմադիր խմբակցությունների թեկնածու ներկայացնելու իրավունքը դառնում է ձեւական, եթե, իհարկե, իշխող խմբակցության հետ չկա քաղաքական պայմանավորվածություն, որ կպաշտպանեն ընդդիմության առաջադրած թեկնածուին։

«Եթե իշխանությունը կամք ունի, բազմազան ԲԴԽ ունենալու համար․․․ Հիմա օրինակ Գրիգոր Բեքմեզյանին իրենք են ներկայացրել, երկրորդ թափուրի համար կարող ենք մենք ներկայացնել, եթե հայտարարություն լինի, եթե երաշխիք լինի, որ ողջամիտ պայմաններում կարող է թեկնածությունը քննարկվել եւ ընտրվել»,-չի բացառում ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք, որ Գագիկ Հարությունյանի եւ Գեւորգ Դանիելյանի հրաժարականներից հետո ԲԴԽ-ում անդամի երկու թափուր տեղ կա։ Էդմոն Մարուքյանը մտադիր է «Իմ քայլը» խմբակցության հետ խոսել եւ հասկանալ, թե ինչ հնարավորություններ ունի ընդդիմությունը թեկնածու առաջադրելու, որի ընտրությունը երաշխավորված է․ «Եթե շանս չկա, ուրեմն էդ իրավունքը պատրանք ա, անիմաստ է»։

Իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը զարմացած է՝ իսկ ու՞մ թեկնածությունն է ներկայացրել ընդդիմությունը, որին իրենք մերժել են։ Եթե ընդդիմության առաջադրած թեկնածուն պարոն Բաղդասարյանի պատկերացրած մասնագիտական չափանիշները բավարարի, նա հաստատ կընտրվի։

«Խի իրանք որ առաջադրել էին Մանե Թանդիլյանի թեկնածությունը, մենք դեմ ենք քվեարկե՞լ»,-տարակուսում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։

Պատգամավորը վստահ չէ, որ խնդիրը հենց իշխանության քաղաքական կամքի մեջ է։ Գուցե ընդդիմությունը թեկնածու առաջադրի եւ ինքն էլ տապալի իր թեկնածուի ընտրությունը։

«Այսինքն, իրենց ֆրակցիայի պատգամավորները, պայմանականորեն՝ 20 հոգի, դեմ քվեարկեն, մեր մոտից 20 հոգի կողմ քվեարկեն, բայց մնացածն էլի դեմ քվեարկեն, գաղտնի քվեարկության ժամանակ հնարավոր չէ որոշել, թե ով է դեմ քվեարկել, ով է կողմ քվեարկել։ Նույն հարցադրումը կարող ենք իրեն ուղղել՝ ինքը երաշխիք ունի՞, որ իր խմբակցության բոլոր պատգամավորները կողմ կքվեարկեն իր առաջադրած թեկնածուին։ Այսինքն, երաշխիքը ո՞րն է»,-հարցնում է իշխանական պատգամավորը։

«Բարգավաճ Հայաստան»-ը Բարձրագույն Դատական խորհուրդը ուզում է տեսնել այնքան անկախ, որ որեւէ քաղաքական ուժ չկարողանա այնտեղ թեկնածու առաջադրել, այլապես կորում է ընտրված թեկնածուի օբյեկտիվությունը։

«Եթե առաջադրում է իշխող քաղաքական ուժը, բնականաբար ենթագիտակցական կախվածություն կարող է լինել, որովհետեւ ի վերջո երախտագետ մարդը երախտագիտություն է զգում իրեն նշանակողի նկատմամբ»,-պարզաբանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը։

Ուստի «Բարգավաճ Հայաստան»-ն առաջիկայում առաջարկելու է, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության կարգը փոխվի, նրանք, ըստ Սերգեյ Բագրատյանի, պետք է ընտրվեն ոչ թե խորհրդարանի քվեարկությամբ, այլ մրցույթով«Ես նախաձեռնությամբ հանդես եմ գալու, առայժմ ուսումնասիրում ենք իրավական կարգը, որպեսզի դա լինի միջազգային նորմերին համապատասխան, առաջադրման կարգի հետ կապված»։

Ի դեպ, այսօր «Բարգավաճ Հայաստան»-ը հանդիպել է ԲԴԽ անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանի հետ, սակայն նրան աջակցելու կամ թեկնածությունը մերժելու մասին դիրքորոշումը կհայտնեն միայն քվեարկության օրը։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում։