Գյումրու քրեական պատմություններով հայտնի դպրոցները ունեն նոր տնօրեններ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Աղմկոտ ու քրեական պատմություններով հայտնի Գյումրու թիվ 37 և 27 դպրոցները նոր տնօրեններ ունեն: Մասնավորապես, թիվ 37 դպրոցի տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել, երբ ապրիլին նախկին տնօրեն Աստղիկ Ավետիսյանն ազատման դիմում  էր գրել: 2018թ. Աստղիկ Ավետիսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքով, 2017թ-ին էլ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» տարբեր դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների թվում ձայնագրել էր նաև Աստղիկ Ավետիսյանին, որում նա պատմում էր ընտրություններում ՀՀԿ-ին աջակցելու մասին։ Ձայնագրությունների առիթով քրեական գործ այդպես էլ չէր հարուցվել:

 

Հունիսի 10-ին տեղի է ունեցել 37 դպրոցի տնօրենի նոր ընտրությունը։ Հավակնորդները երկուսն էին՝ Գյումրիի թիվ 42 դպրոցի նախկին տնօրեն Լիաննա Մադոյանն ու թիվ 29 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի նախկին ուսուցիչ Հովհաննես Մելքոնյանը։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Հռիփսիմե Հարությունյանը: Տնօրենի ընտրությունը նորմալ է անցել, առանց բողոքների ու խախտումների։

 

«Կառավարման խորհրդի բոլոր 8 անդամները ներկա էին, ընտրությունն իր հունով անցել է, նախարարության կողմից ներկայացուցիչ ևս եղել է: Փակ գաղտնի քվեարկությամբ 6 կողմ ձայնով տնօրեն է ընտրվել Հովհաննես Մելքոնյանը, 2-ն էլ քվեարկել են բոլորին դեմ: Երկու թեկնածուներն էլ շատ լավ ներկայացրեցին իրենց զարգացման ծրագիրը, հարցադրումներ արեցինք, պատասխանեցին մեր հարցադրումներին, արդյունքում ընտրվեց Հովհաննես Մելքոնյանը»,- ասաց Հռիփսիմե Հարությունյանը։

 

Իսկ թիվ 27 դպրոցի տնօրենի ընտրությունը տեղի է ունեցել հունիսի 11-ին: Դպրոցի նախկին տնօրեն Կարին Լալազարյանը մարտի 27-ին ձերբակալվել էր՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնական լիազորություններն անցնելու կասկածանքով:

 

Գյումրիի թիվ 27 դպրոցի տնօրենի մրցույթին մասնակցել է 3 թեկնածու՝ Առափի գյուղի դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Սուսաննա Ստեփանյանը, Հայկավան դպրոցի տնօրեն Կարեն Գալստյանը, ինչպես նաև Ռոզա Գևորգյանը: Մրցույթն անցկացվել է երկու փուլով, քանի որ թեկնածուներից ոչ մեկն անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել։ Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց թիվ 27դպրոցի կառավարման խորհրդի նախագահ, Շիրակի մարզպետի օգնական Անի Մաղաքյանը։

 

«Առաջին փուլում հավակնորդներից որևէ մեկը 5 կողմ ձայն չի հավաքել, որը, ըստ սահմանված կարգի, անհրաժեշտ էր մրցույթում հաղթող ճանաչվելու համար։ Անցկացվել է կրկնակի քվեարկություն: Երկրորդ փուլ անցել են առավելագույն կողմ ձայներ հավաքած երկու թեկնածուներ Կարեն Գալստյանն ու Ռոզա Գևորգյանը: Երկրորդ փուլ անցել են Ռոզա Գևորգյանը և Կարեն Գալստյանը: Երկրորդ փուլում Կարեն Գալստյանը ստացել է 5 կողմ, Ռոզա Գևորգյանը՝ 1 ձայն, 1 քվեաթերթիկ բոլորին դեմ նշումով է եղել: Արդյունքում մրցույթի հաղթող է ճանաչվել Կարեն Գալստյանը»,- ասաց Անի Մաղաքյանը։

 

Մրցույթում հաղթող ճանաչված տնօրենների նշանակումը կատարելու է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

 

Էմմա Չոբանյան