Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև լարվածություն նախկինում էլ կար, բայց հիմա չափն անցել ենք. Կիրո Մանոյան

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանը վերադարձել է մեկ տարի առաջվա իր պահվածքին, Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները, փաստորեն, վերջին շաբաթներին, նույնիսկ կարելի է ասել՝ երկու ամիսներին, չեն աշխատում:

Այսօր՝ հունիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Պարզ չէ՝ այն ուղիղ կապը, որ ստեղծվել էր պաշտոնական Երևանի և Բաքվի միջև՝ շփման գծում զինադադարի խախտումների հետ կապված, այսօր աշխատո՞ւմ է, թե՞ չի աշխատում: Բայց եթե մի քիչ ավելի գլոբալ վերցնենք, մեր տարածաշրջանում կան տարբեր զարգացումներ, որոնք անպայման իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանի արտաքին հարաբերությունների վրա, կազդեն Արցախի հարցի վրա: Դա ԱՄՆ-Իրան, ԱՄՆ-Թուրքիա, ԱՄՆ-Ռուսաստան լարվածությունն է»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նրա համոզմամբ՝ Հայաստանը պետք է շարունակի պնդել, որ Արցախը մասնակցի բանակցություններին:

«Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի վերաբերյալ իրավական փաստաթուղթ ստորագրելն անհրաժեշտ է: Այն պետք է հստակ ամրագրի, որ բանակցություններում Հայաստանը չի կարող փոխարինել Արցախին, որ Հայաստանն ընդհանրապես հանդես է գալու որպես Արցախի անվտանգության երաշխավոր»,- ասաց դաշնակցական գործիչը: Կիրո Մանոյանը մտահոգիչ է համարում տարածաշրջանում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական ակտիվությանը, սակայն, ըստ նրա, առավել մտահոգիչ են Արցախի և Հայաստանի հարաբերությունները:

«Դրանք բավականին լարված վիճակ են ներկայացնում, մեկ մասը՝ իրական, մեկ մասը՝ սարքովի: Իրականում այդ լարվածության հիմքը կա, որը, կարելի է ասել, առնվազն վերջին 20 տարիներին աննախադեպ է: 20 տարի եմ ասում, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարության ժամանակ եղավ պահ, որ Արցախի և Հայաստանի իշխանությունների միջև հարաբերությունները բավականին լարված էին: Եթե նույնիսկ այսքան հրապարակային տեղի չէր ունենում, բայց կար և որոշ չափով դրսևորվում էր, բայց այս անգամ, կարելի է ասել, չափն անցել ենք, և դա մտահոգիչ է»,- ասաց Կիրո Մանոյանը: