Ջրաշենում անձրևը հեղեղել է տներն ու ցանքատարածությունները. հաշվարկում են վնասի չափը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հունիսի 11-ի երեկոյան ավելի քան կես ժամ տեղացած կարկուտն ու հորդառատ անձրևները մեծ վնաս են հասցրել Լոռու մարզի Ջրաշեն համայնքին: Բացի այն, որ հեղեղվել է ավելի քան 50 հա հողատարածք ու ցանքատարածություն, սելավաջրերը լցվել են նաև տները, ավտոտնակներն ու նկուղները: Անասնագոմերի հեղեղման հետևանքով էլ թռչուններ են սատկել: Վնասվել են նաև ներհամայնքային ճանապարհները:

«Կան տնամերձեր, ցանքատարածություններ, որ ամբողջությամբ ջրի տակ են անցել: Այս պահի դրությամբ գյուղապետարանի հողաշինարարի տրամադրած տեղեկություններով՝ վնասի չափը կազմում է 50 հա, գուցե մինչև օրվա վերջ փոփոխվի՝ մի քիչ ավելի կամ պակաս լինի: Համայնքապետարանի կողմից ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, առանձին հողօգտագործողների վնասի չափը ճշտվում է, փորձում ենք հասկանալ՝ քանի՞ հեկտար և ի՞նչ մշակաբույսեր են վնասվել: Կտրվի նաև տնտեսական գնահատում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ Արշակ Բաղդասարյանը:

Նա տեղեկացրեց, որ դեպքի հետ կապված պատրաստվում են գրություն ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարություն: «Փոխհատուցում պետք է անպայման լինի: Ես ինքս եմ այցելել, տեսել եմ, նաև լուսանկարել, վնասի չափը շատ է»,- ասաց Արշակ Բաղդասարյանը:

Հարցին՝ հակակարկտակայանի առկայությունը որքանո՞վ կպաշտպաներ ցանքատարածությունները, մարզպետարանի ներկայացուցիչը պատասխանեց. «Հակակարկտակայանները 80-100 հա մակերեսով պաշտպանում են տարածքը: Բայց Ջրաշեն համայնքն ավելի շատ տուժել է ոչ թե կարկուտից, այլ հորդառատ անձրևից: Կարկուտը տեղ-տեղ է եկել»:

Լոռու մարզն այս պահին ունի 46 հակակարկտային կայան, դրանցից 5-ն այս տարի տեղադրվել են Շնող համայնքում: Ջրաշեն համայնքը հակակարկտակայան չունի:

Նշենք, որ նման հեղեղումներ Ջրաշենում վերջին անգամ գրանցվել են ավելի քան 20 տարի առաջ:

Տաթևիկ Ղազարյան