Էդուարդ Աղաջանյանը մասնակցել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության համաժողովին

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Օտտավայում կայացել է Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության (ԲԿԳ) բարձր մակարդակի համաժողովը:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, համաաժողովի կարևոր ձեռքբերումներից էր Իրական սեփականատերերի բացահայտման (ԻՍԲ) գործընթացի Առաջատար երկրների խմբի ստեղծումը: Խումբը միավորում է ԻՍԲ առաջատար երկրներին՝ ստեղծելու միասնական ձևաչափեր, մեթոդներ, խնդիրների հաղթահարման համալիր լուծումներ և այլն: ԻՍԲ շարքում առաջամարտիկներից են Մեծ Բրիտանիան և Ուկրաինան: ԲԿԳ-Հայաստան գործողությունների ծրագրում ՀՀ կառավարությունը ստանձնել է հանձնառություն ներդնելու Իրական սեփականատերերի բացահայտման ռեգիստր, որի լիարժեք գործարկումը կնպաստի ստվերում գործունեություն ծավալող անձանց բացահայտմանը, ակտիվների վերադարձին, միջազգային կոռուպցիոն և փողերի լվացման հանցավոր գործընթացների դեմ պայքարին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԲԿԳ-Հայաստան գործընթացի համակարգող Էդուարդ Աղաջանյանն իր ելույթում նշել է, որ ՀՀ կառավարությունը  հաստատակամ է բարձրացնելու թախանցիկությունը պետական կառավարման համակարգում, կառավարության գործունեությունն ավելի հաշվետու դարձնելու և լիարժեք իրականացնելու կոռուպցիայի դեմ պայքարը: Համաժողովում գտնվելու ընթացքում Էդուարդ Աղաջանյանը «ԲԿԳ գործընթացը Արևելյան գործընկերության շրջանակներում  և Արևմտյան Բալկաններում» և «Բաց արդարադատություն» կլոր սեղան քննարկումներին մասնակցել է որպես խոսնակ:

ԲԿԳ համաժողովի շրջանակներում Էդուարդ Աղաջանյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ, մասնավորապես, Ասիական զարգացման բանկի  Հյուսիսային Ամերիկայի ներկայացուցիչ Բարտլետ Էդեսի, Միացյալ Թագավորության (ՄԹ)  FMA ընկերության հիմնադիր, ՄԹ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Ֆրենսիս Մադի  և  ՄԹ թվային բարեփոխումների պետական գործակալության ներկայացուցիչների, ՄԹ խորհրդարանի անդամ, Հակակոռուպցիոն  ծրագրի համակարգող Ջոն Փենրոսի, ԲԿԳ ղեկավարի տեղակալ Ջո Փավլի, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համակարգող Շրեյա Բասույի և ԲԿԳ կառավարող խորհրդի քաղհասարակության համանախագահ, Թափանցիկություն և կառավարում ծրագրի տնօրեն Ռոբին Հոդսի և այլ շահագրգիռ կողմերի հետ: