Զախարովայի խոսքերը սխալ էին մեկնաբանել. Սերգեյ Կոպիրկինը՝ ՌԴ ԱԳՆ խոսնակի աղմկահարույց գրառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի գրառումը սխալ է մեկնաբանվել:

«Զախարովան ինքը պարզաբանեց: Նրա խոսքերը մեկնաբանվել էին որպես ծաղր, և նա ստիպված էր պարզապես շարունակել, ներկայացնել ամբողջ մեջբերումը: Խոսքն այն մասին էր, որ ամեն ինչ պետք է լուծել՝ հարգելով միմյանց շահերը և փոխշահավետ լուծումներ գտնել»,- ասաց ՌԴ դեսպանը:

Կոպիրկինը կարծում է, որ էմոցիոնալ առաջին պառթկումը կանցնի, իսկ Զախարովայի գրառման հանդեպ ավելի օբյեկտիվ մոտեցումը կգերակշռի:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան  ֆեյսբուքում մեջբերել էր Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստի ժամանակ ունեցած ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած խոսքերը՝ չմեկնաբանելով այն: «Փաշինյանը՝ պետերբուրգյան համաժողովում. «Երբ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն»»,- գրել էր Զախարովան:

Գրառումը, սակայն, օգտատերերի կողմից որպես ծաղր և հեգնանք էր ընկալվել, իսկ Զախարովային մեղադրել էին ոչ դիվանագիտական պահվածքի համար: Կարճ ժամանակ անց ՌԴ ԱԳՆ խոսնակը ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանի ելույթի ամբողջական հատվածը՝ մեկնաբանելով. «Բովանդակալից, դրական և զիլ։ Ինձ շատ դուր եկավ: Իսկ սադրիչներին մի լսեք»:

Մանրամասները՝ տեսանյութում: