Վլադիմիր Պուտինի այցը Երևան ակնկալում ենք հոկտեմբերին՝ ԵՏՄ Բարձրագույն խորհրդի նիստի առիթով․ դեսպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Հայաստանի ներքաղաքական իրադարձություններից հետո, անցած մեկ տարվա ընթացքում, հայ-ռուսական հարաբերությունները կայուն զարգանում են, դրանք բարձր մակարդակի վրա են և ռազմավարական բնույթ ունեն: Այսօր՝ հունիսի 11-ին հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Միաժամանակ, այդ հարաբերությունները հարմարվում են նոր իրողություններին, նոր խնդիրներին ու պահանջմունքներին»,- հավելեց դեսպանը:

Կոպիրկինը նշեց, որ այս ընթացքում բարձր մակարդակով կանոնավոր շփումները շարունակվել են. տեղի են ունեցել երկու երկրների ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումները, Հայաստանի վարչապետը հանդիպել է նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

«Առանձին կցանկանայի ընդգծել Հայաստանի նախագահությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար մարմիններում: Պետք է ասեմ, որ Ռուսաստանում բարձր գնահատեցին տարեսկզբին Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որտեղ ներկայացվեցին ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները», – ասաց դեսպանը:

Սերգեյ Կոպիրկինը հիշեցրեց, որ որոշվել է հոկտեմբերին ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը՝ երկրների ղեկավարների մասնակցությամբ, անցկացնել Երևանում:

«Բնականաբար, մենք ակնկալում ենք այդ առիթով ՌԴ նախագահի այցը Երևան», – ասաց դեսպանը:

Մանրամասները՝ տեսանյութում: