Տիգրան Մուկուչյանը՝ Կոտայքի մարզպետի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին։ Նա ասաց, որ գրանցամատյաններում արձանագրված ցանկացած գրառում տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից դառնալու են քննության առարկա:

Գրանցամատյանում արձանագրված է եղել նաև այն մասին, որ հանձնաժողովի ԲՀԿ-ական անդամի մոտ հայտնաբերվել է ընտրողների ցուցակներ՝ անուն-ազգանուններով ու հեռախոսահամարներով: ՏԸՀ-ում կուսումնասիրեն դիմումները, եթե վերահաշվարկի անհրաժեշտություն լինի, կանեն վերահաշվարկ:

Առայժմ տեղամասերում քվեարկության արդյունքների վիճարկման դիմումներ ԿԸՀ-ն չի ստացել, վերահաշվարկի դիմումներ դեռ չեն ստացել:

Լրագրողի հարցին՝ վարչական ռեսուրսի կիրառում նկատե՞լ է, մասնավորապես, Կոտայքի մարզպետի անունն է շրջանառվում, որ տեղամասից տեղամաս էր շրջում ու ցուցումներ տալիս, Մուկուչյանը պատասխանեց. «Ընտրության արդյունքներն ամփոփելու համար կա ժամկետ, որի ընթացքում հաշվի է առնվում ամեն ինչ, և այդ գրառումները, դիտարկումները, ինչու չէ՝ նաև քվեարկության օրը ներկայացված տեղեկությունները, այդ ամբողջի ուսումնասիրման արդյունքում գնահատականները տրվում են ՏԸՀ գնահատականներով»:

ՔՊ-ն ահազանգ էր ստացել, որ երկու դեպք է եղել, երբ ընտրողները քվեաթերթիկները նկարել են: Մուկուչյանը, անդրադառնալով այդ դեպքերին, ասաց, որ ակնկալել, թե բոլորն Ընտրական օրենսգրքի բարձր իմացություն կունենան ու միասնական վարքագիծ անհնար է:

«Խախտումները պետք է արձանագրվեն ու տրվեն պատշաճ գնահատականներ: Եթե խոսքը վերաբերում է ընտրությունների արդյունքների հետ կապված խնդրին, ապա օրենսդրորեն ամրագրված է՝ եթե տեղի են ունեցել խախտումներ, որոնք կարող էին ազդեցություն ունենալ, հակառակ պարագայում՝ ցանկացած ընթացակարգային խախտում չի կարող հանգեցնել ընտրությունների անվավերության: Յուրաքանչյւոր դետալ, յուրաքանչյուր խնդիր իրենց իրավական գնահատականին կարժանանան»,- ասաց ԿԸՀ նախագահը:

Դիտարկմանը, որ այս նույն նախադասություններն ասել է նաև նախորդ իշխանությունների օրոք տարբեր ընտրական գործընթացներից հետո՝ Մուկուչյանն արձագանքեց. «Որովհետև օրենքը չի փոխվում և իրավունքը չի փոխվում, իսկ իմ ասածը ելնում է՝ հիմքում ունենալով իրավունքի սկզբունքները»:

Factor.am-ի հարցին՝ սա աննախադեպ է, որ իշխանությունը խոշոր քաղաքներում պարտվում է, սկզբում Կապանն էր, հետո Աբովյանը, դա ինչո՞վ է պայմանավորված՝ Մուկուչյանը պատասխանեց. «Պայմանավորված է բացառապես մեկ բանով՝ ընտրողների տված քվեով: Իսկ թե ինչու են ընտրողները քվեարկում այս կամ այն կերպ, դա ընտրական մարմինների խնդիրը չպետք է որ հանդիսանա: Ընտրողների կամարտահայտության տրամադրություններում պետք է աշխատեն քաղաքական ուժերը, իսկ ընտրական մարմինների գործառույթը բացառապես մեկն է՝ անկողմնակալ կազմակերպել ընտրական գործընթացը»:

Լրագրողի հարցին՝ նախկին ընտրությունների ժամանակ ԿԸՀ նախագահը պարբերաբար հայտարարել է, որ եղած խախտումներն էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա, բայց նոր իշխանությունները կասկածի տակ են առնում նախկին ընտրությունների արդյունքները, ինչպե՞ս է վերաբերում սրան, Մուկուչյանը պատասխանեց. «Եթե ինչ-որ հարցի վերաբերյալ ես տվել եմ որևէ գնահատական, նշանակում է՝ ես արդեն հրապարակել եմ այդ գնահատականը: Եթե ինչ-որ երևույթի վերաբերյալ ունեցել եմ մոտեցում կամ գնահատական, այդ գնահատականը բարձրաձայնել եմ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան