«Ձեր մուտքն արգելված է». Գյումրու «Սասստեքսի» աշխատողները կրկին մնացել են փակ դռների առջև

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Գյումրիի «Սասստեքս» կարի արտադրամասում իրավիճակը շարունակում է անորոշ ու լարված մնալ: Գործարանի ղեկավարությունը համառորեն կապ չի հաստատում սեփական աշխատակիցների ու Շիրակի մարզպետարանի հետ: Այնուամենայնիվ, նախնական պայմանավորվածություն կա, որ վաղը «Սասստեքսի» ղեկավարության ներկայացուցիչները կհանդիպեն Շիրակի մարզպետի հետ: Factor.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանը։

«Նրանք էլի խուսափում են հանդիպումից, չեն զանգել, սակայն պայմանավորվածություն կա, հանդիպմանը սպասում ենք վաղը: Բայց ես խիստ կասկածում եմ, որ կգան, էլի մի պատճառ կգտնեն ու չեն գա: Ամեն դեպքում՝ մենք աշխատողներին հորդորում ենք, որ ամեն օր գնան աշխատանքի, չնայած իրենց ներս  չեն թողնում: Իրավիճակը, ընդհանուր առմամբ, շարունակում է մնալ նույնը»,- ասաց Վարդան Գրիգորյանը:

Նշենք, որ այսօր առավոտյան «Սասստեքս»-ի աշխատակիցները նորից աշխատանքի են գնացել, սակայն կարի արտադրամասի դռները կրկին փակ են եղել. աշխատակիցներին թույլ չեն տվել ընկերության տարածք մտնել:

«Նորից նույն վիճակը. գնացինք աշխատանքի, կադրերի բաժնի աշխատող Ստելլան էր եկել, դուռը չբացեց, անգամ վարպետ տեխնոլոգներին ներս չթողեցին։ Աշխատողներից մի քանիսը գնացել էին տեղեկանք ուզելու՝ պահանջվող վայր ներկայացնելու համար, պատասխանեց, որ պարոն Գելեջին, խոսքը գործարանի տնօրենի մասին է, ասել է՝ ոչ մեկին ոչ մի թուղթ չտրամադրել: Եկել, դրսի դռան մոտից ասել է՝ ներս չգաք, ձեր մուտքն այստեղ արգելված է»,- Factor.am-ի հետ զրույցում պատմեց աշխատակցուհիներից մեկը:

Նա հավելեց, որ նույնիսկ լուրեր են տարածվել արտադրամասը փակելու մասին. «Մի պահ նույնիսկ լուրեր տարածվեցին, որ գործարանը չի էլ բացվելու: Թե որքանով է ճիշտ, չգիտենք: Հույս ունենք, որ եթե շինարարություն է ընթանում, չեն փակի գործարանը»:

Աշխատակիցները վրդովված են ու հիասթափված, չեն կողմնորոշվում՝ ինչպես վարվել:

«Այսօր արդեն այնքան հիասթափված ու զզված էինք, ոչ մի կողմից ոչ մի արձագանք չկա, էլ մեր պայքարի իմաստը ո՞րն է: Այսքան բարձրաձայնեցինք, բայց ոչ մի լուծում։ Չենք էլ կողմնորոշվում՝ ինչ անենք։ Հույսներս այն էր, որ մեր պատգամավորները մի բան կանեն, իրենք էլ լռեցին: Մարզպետարանն ասում է՝ մինչև տնօրենը չգա, ոչ մի բան չենք կարող անել»,- ասաց աշխատակցուհիներից մեկը։

Հունիսի 15-ին մայիսի աշխատավարձի վճարման օրն է, և «Սասստեքսի» աշխատողները մտավախություն ունեն, որ ինչպես ապրիլին, այս անգամ էլ աշխատավարձը չեն ստանա:

«Նախօրոք տեղյակ պահել էին, որ մայիսի աշխատավարձ չունենք ստանալու: Մենք ամբողջ մայիսն աշխատել ենք, ամսի 29-ից է սկսվել մեր բողոքը, ինչո՞ւ պիտի աշխատավարձ չստանանք»,- ասաց աշխատողներից մեկը։

Չնայած ստեղծված իրավիճակին և գործարանի փակ դռներին՝ աշխատակիցները վաղն առավոտյան կրկին գնալու են աշխատանքի:

Էմմա Չոբանյան