Մարզպետը փչացրեց ընտրությունները, կարծում եմ՝ պետք է հրաժարական տա. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը փչացրեց ընտրությունները և պետք է հրաժարական տա։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Աբովյանում քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի հաղթանակում նորմալ իրավիճակից որևէ շեղում չեմ տեսնում։ Ժողովրդավարությունն այն է, որ ժողովուրդն իր քվեարկությամբ որոշում է, թե ով է կառավարելու տվյալ համայնքը»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը՝ նկատելով, որ իր համար ավելի մտահոգիչ է ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշը։

«Ստացվում է՝ ՀՀ քաղաքացիներն իրենց մեկ ձայնի արժեքը չեն արժևորում այնպես, ինչպես պետք է արժևորեն։ Ինչ վերաբերում է ընտրություններից հետո եղած վիճակին, կարծում եմ, որ դա արդյունք է այն բանի, որ մենք դեռևս ունենք հեղափոխություն-հակահեղափոխություն մոտեցումը։ Որևէ քաղաքի ղեկավարի ընտրություն այլևս պետք չէ կապել հեղափոխության հետ, որովհետև եթե կապում ենք դրա հետ, ասում են՝ տեսաք՝ կրվեց հեղափոխությունը։ Հիմա ովքեր կապում են հեղափոխության հետ, տեսան, որ պետք չէ կապել հեղափոխության հետ մի քաղաքի ընտրությունը»,- ասաց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան