Ցավով պետք է արձանագրենք՝ առայժմ ԵՏՄ միասնական շուկաները չեն կայացել․ Միքայել Մելքումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Ազգային ժողովում այսօր տեղի են ունենում «ՀՀ նախագահության տարին ԵՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներ։ Նիստը  վարող ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ ԵՏՄ-ի շրջանակներում օրենքների սինխրոնիզացիան  շատ դանդաղ է ընթանում։

«Հաշվի առնելով կարևոր գործոնը, որ առաջիկայում բացառված չէ, որ մեկ-երկու երկիր՝ ոչ ԱՊՀ անդամ երկիր, համալրեն ԵՏՄ-ն, շատ կարևոր եմ համարում ԵՏՄ պառլամենտական վեհաժողով ստեղծելու գաղափարը»,- նշեց Մելքումյանը՝ շեշտելով, որ այս հարցով նամակ է հղել ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին։

«Օրենքների ներդաշնակությունը հստակ պետք է արվի, որ օրենքները միասնական դաշտում լինեն»,- ասաց նա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝  պետք է ցավով արձանագրել նաև, որ ԵՏՄ-ում առայժմ միասնական շուկաները չեն կայացել։

«Առայժմ միասնական շուկաները չեն կայացել, սա այն է, ինչին մենք ձգտում էինք:  Բայց կան պայմանավորվածություններ, որ այս գործընթացն իր տեմպերով և բովանդակությամբ ավելի արագ կարող է տեղի ունենալ», – ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։