Նիկոլ Փաշինյանը պետերբուրգյան տնտեսական համաժողովում միջազգային գործարարներին կոչ արեց ներդրումներ անել ՀՀ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
Բոլորը

Այսօր Հայաստանն իր ժամանակակից պատմության մեջ կարևոր շրջան է ապրում։ Քաղաքական կայունության և իշխանությունների լեգիտիմության աննախադեպ բարձր մակարդակի պայմաններում երկրում արմատական վերափոխումներ են տեղի ունենում, որոնց վերջնական նպատակը մրցունակ, տեխնոլոգիապես զարգացած տնտեսության, ինչպես նաև հավասարության, արդարության ու օրենքի գերակայության սկզբունքների վրա հիմնված հասարակություն ունենալն է: Այս մասին այսօր պետերբուրգյան տնտեսական համաժողովին իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ վերափոխումներն առաջին հերթին ուղղված են պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը: Կարող եմ վստահ ասել, որ այդ պլանում մեզ արդեն հաջողվել է շոշափելի արդյունքների հասնել: Երկրում  արմատախիլ է արված համակարգային կոռուպցիան, նվազագույնի է հասցված արհեստական մենաշնորհների առկայությունը և օլիգարխիան»,- ընդգծեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ տնտեսական և քաղաքական միջավայրի առողջացման ընթացքում պետությունը կարևորագույն խնդրի առջև է կանգնել։

«Դատական իշխանությունը, ի տարբերություն գործադիր և օրենսդիր ճյուղերի, որոնցում որակական առաջընթաց և օպտիմալացում է տեղի ունեցել, որևէ շոշափելի  վերափոխման չի ենթարկվել: Արդյունքում, դատական իշխանության նկատմամբ հասարակական անվստահության է ձևավորվել, իսկ դա իր հերթին լուրջ խոչընդոտներ է ստեղծում երկրի ընդհանուր զարգացման վրա»,- նշեց ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կապիտալի պաշտպանության և տնտեսական գործունեության համար հավասար պայմանների, ինչպես նաև արտասահմանյան ներդրումների համար բարեկեցիկ միջավայրի ստեղծմանն ուղղված ջանքերը ցանկալի արդյունքի չեն բերի, եթե դատական իշխանությունը որակապես չվերափոխվի:

«Իրապես անկախ, կոռուպցիայից ու քաղաքական ազդեցություոնից զերծ դատական իշխանության ստեղծումն այսօր Հայաստանում բարեփոխումների ռազմավարության հրատապ խնդիրներից ու առաջնահերթություններից է»,- շեշտեց Փաշինյանը։

Վարչապետը նաև կարևորեց արտաքին տնտեսական կապերի օգտագործումը և միջազգային ինտեգրացիոն կառույցներին մասնակցությունը: Ըստ նրա՝ առաջին հերթին դա վերաբերում է Ռուսաստանի և ԵՏՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը։

«Մենք տրամադրված ենք Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության հետագա բարելավմանը և ԵՏՄ-ում առավելագույն արդյունավետ մասնակցության»,- ասաց Փաշինյանը։

Նա նաև ընդգծեց ԵՏՄ-ի տնտեսական կապերի աշխարհագրության ընդլայնման կարևորությունը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության մեջ առանցքային դեր ունեցող Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի համար առաջնահերթ է նորարարական տեխնոլոգիաների զարգացումը։

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանը կարող է լիարժեք օգտագործել իր ռեսուրսներն ու հասնել տնտեսական կայուն զարգացման։

«Մենք կարծում ենք, որ արդեն այդ ճանապարհին ենք, որովհետև առաջին եռամսյակում ՀՆԱ-ի 1.7% աճ է գրանցվել, իսկ ապրիլին տնտեսական ակտիվության տեմպի՝ 9.2%-ով բարձրացում»,- նշեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը միջազգային գործարարներին կոչ արեց Հայաստանում ևս ներդրումներ անել: Ելույթի ավարտին նա հավելեց, որ պոտենցիալ ներդրողների համար հատուկ կարգախոս ունի. «Հայաստան ենք հրավիրում՝ ավելի հարուստ դառնալու, իսկ մեր երկիրն էլ ավելի հարուստ դարձնելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան