Նիկոլ Փաշինյանը հույս ունի Մոսկվայի հետ ընդհանուր հայտարարի գալ գազի սակագնի հարցում

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ գազի սակագնի հարցն է քննարկել: Այս մասին Փաշինյանն ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:

«Դա իսկապես շատ կարևոր հարց է մեր հարաբերությունների համար, քանի որ, կարծում եմ, այդ հարցը մենք քննարկում ենք նաև ԵՏՄ-ի շրջանակում: Կարծում եմ, որ հարկավոր է հասկանալ այդ հարցի բոլոր նրբությունները, քանի որ, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշեցի, մենք շատ լավ տնտեսական դինամիկա ունենք»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ առաջին եռամսյակի արդյունքներով՝ Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7.1%:

«Սա ցույց է տալիս, որ մենք տնտեսական բեկում արձանագրելու լավ հնարավորություններ ունենք: Մենք դա կոչում ենք տնտեսական հեղափոխություն: Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք գազի այնպիսի սակագին համաձայնեցնել, որ այն չկոտրի մեր տնտեսություն առկա տեմպը: Եվ ես հույս ունեմ, որ ընդհանուր լեզու կգտնենք, քանի որ Ռուսաստանի հետ ոչ սովորական հարաբերություններ ունենք: Մեր հարաբերությունները ռազմավարական են, և ես կարծում եմ, որ հարկավոր է նաև լուծել գազի գնի ռազմավարական հարցը»,- ընդգծել է ՀՀ վարչապետը: