Մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
Բոլորը

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն` Սանկտ Պետերբուրգ ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնստանտինովյան պալատում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

««Հարգելի Նիկոլ Վլադիմիրի, հարգելի գործընկերներ, ընկերներ: Շատ ուրախ եմ ողջունել Ձեզ կրկին՝ այս անգամ Սանկտ Պետերբուրգում: Չեմ կասկածում, որ Ձեզ համար հետաքրքիր կլինի և հուսով եմ, նաև օգտակար՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում մասնակցելու քննարկումներին: Սա հրաշալի հարթակ է՝ հանդիպելու գործընկերների հետ, շփվելու, մտքերով փոխանակվելու ընթացիկ տնտեսական հարցերի շուրջ, խոսելու քաղաքական բնույթ ունեցող մի շարք հարցերի մասին. իմ կարծիքով այսպիսի օգտակար և լուրջ միջոցառում ունենք: Անհարժեշտություն չեմ համարում բնութագրել մեր երկկողմ հարաբերությունները՝ մենք դա անում ենք պարբերաբար, վերջերս հանդիպել ենք Ձեզ հետ, քննարկել շատ հարցեր և հնարավորություն ունեցել խոսել ամեն բանի մասին:

Հիշեցնեմ, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է. 26 տոկոս, գրեթե 2 մլրդ դոլարի ուղղակի ներդրումներ և շատ այլ պահեր, որոնք ի ցույց են դնում մեր հարաբերությունների հատուկ, գործընկերային բնույթը: Ուրախ եմ այսօր հնարավորություն ունենալ հանդիպել Ձեզ և խոսել համալիր հարցերի շուրջ»,- նշել է Վլադիմիր Պուտինը:

Իր հերթին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալ եմ Վլադիմիր Վլադիմիրի: Շատ ուրախ եմ կրկին հանդիպել Ձեզ Սանկտ Պետերբուրգում: Վերջերս մենք հանդիպեցինք Նուր-Սուլթանում: Առաջին անգամ հանդիպել ենք 1 տարի առաջ, այս մեկ տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ հանդիպել ենք, փաստացիորեն խոսել մեր ընդհանուր օրակարգի բոլոր հնարավոր հարցերի մասին: Կարծում եմ՝ մեր հարաբերությունները համաչափ են զարգանում: Մեր երկրների միջև, ինչպես Դուք նշեցիք, ռազմավարական, գործընկերային հարաբերություններ են: Եվ դա վերաբերում է ոչ միայն երկկողմ հարաբերություններին, մենք ակտիվորեն համագործակցում ենք ԵԱՏՄ, ԱՊՀ, ՀԱՊԿ շրջանակներում: Եվ կարծում եմ, որ այս բոլոր ուղղությունները մեր երկրների համար ունեն ռազմավարական նշանակություն:

Շատ ուրախ եմ, որ մենք այս ուղղություններով հնարավորություն ունենք համաչափորեն զարգացնելու մեր հարաբերությունները: Ուզում եմ ասել, որ այս տարի մեզ մոտ բավական լավատեսական տնտեսական ցուցանիշներ կան. առաջին քառորդի ցուցանիշներով մենք գրանցել ենք 7.1 տոկոս տնտեսական աճ: Ապրիլին տնտեսական ակտիվության մեր ցուցանիշը կազմել է 9.2 տոկոս: Ինչո՞ւ եմ այս մասին խոսում, որովհետև ակնհայտ է, որ սրանք լավ ցուցանիշներ են ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ համար, քանի որ մեր տնտեսական ցուցանիշները շատ հարցերով կապված են ԵԱՏՄ կազմում մեր հարաբերությունների և ռուսական շուկային հայկական բիզնեսի հասանելիության հետ: Սա շատ կարևոր է:

Հուսով եմ, որ մեզ կհաջողվի որոշ հարցերի դեպքում հասնել այնպիսի որոշումների, որոնք չեն կոտրի տնտեսական աճի այս դրական տեմպը: Ուզում եմ ասել, որ այս տարի մենք նաև դրական աճ ունենք այն զբոսաշրջիկների թվով, ովքեր Ռուսաստանից այցելում են Հայաստան: Եվ հիմա Հայաստանում ամենուր՝ թե՛ մայրաքաղաքում, թե՛ զբոսաշրջային կենտրոններում, կարող ես լսել ռուսական խոսք: Շատ հաճելի է: Ես միշտ նրանց հանդիպելիս պարտադիր հարցնում եմ, հետաքրքրվում, թե ինչպես են իրենց զգում Հայաստանում: Ուզում եմ վստահորեն ասել, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստանում իրենց շատ լավ են զգում: Եվ ակնհայտ է, որ ավելի ու ավելի շատ ռուսաստանցի զբոսաշրջիկներ են այցելելու մեր երկիր: Սա, իհարկե, հաճելի է, քանի որ կարծում եմ, որ սա ոչ միայն տնտեսական հարց է, այլև այն առնչվում է մեր մշակութային, հումանիտար կապերին: Նման շփումները, իմ կարծիքով, նպաստում են մեր քաղաքական ու տնտեսական հարաբերություններին»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական օրակարգային հարցեր: Մասնավորապես, կողմերն անդրադարձել են տնտեսության տարբեր ոլորտներում հետագա համագործակցությանը, միջկառավարական հանձնաժողովի հետագա գործունեությանը: Կողմերը կարևորել են բարձր մակարդակով շարունակական շփումները և երկկողմ հարաբերությունների առաջընթացն ապահովող հարցերի քննարկման պատրաստակամությունը: Նշվել է աշխատանքային խմբերի շրջանակներում քննարկումների շարունակման անհրաժեշտությունը»: